10 մլն դրամի առերևույթ չարաշահումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

10 մլն դրամի առերևույթ չարաշահումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. քրգործ է հարուցվել

15:10 23.03.2020

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռքբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք:

Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների  ձեռքբերման նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:

Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա  ապրանքներն ընդունվել են:

Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք և չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի դրանից՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ:

Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից:

Փաստորեն,  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

08:35 15.07.2025

Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

BACK_TO_TOP