Շիրակի մարզային օպերատիվ շտաբը կամավորներ է հավաքագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզային օպերատիվ շտաբը կամավորներ է հավաքագրում

17:15 23.03.2020

Կանխարգելիչ միջոցառումների համակարգման մարզային օպերատիվ շտաբի ուշադրության կենտրոնում են բուժհաստատությունները. նրանք փորձում են բնակչության հետ սերտ շփման մեջ գտնվող առաջնային օղակի բուժանձնակազմին ապահովել անհրաժեշտ արտահագուստով ու պարագաներով, ժամանակին կազմակերպել վիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների տեղափոխումն ինֆեկցիոն հիվանդանոց կամ ապահովել նրանց հետ շփման մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացումը։

Մարզային շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ այս ընթացքում դպրոցներում առկա արագ փչացող սնունդը տրամադրել են սոցիալապես անապահով ընտանիքներին, բացի դրանից, պարետի ցուցումով մարզային շտաբը հետևում և արձանագրում է շուկայում և սուպերմարկետներում առկա վիճակը, գնային փոփոխությունները։

«Ամեն մեկին երկու կիլոգրամ պանիր է տրվում, 2 կգ հավի միս, 5 կգ կաղամբ, 5 կգ խնձոր, սոխը, կարմիր ճակնդեղը և գազարն ընդհանուր՝ 3 կգ և կարտոֆիլը՝ 7 կգ»,- բաշխվող սննդամթերքն ու բանջարեղենն է ներկայացնում Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի տնօրեն Կարեն Ստեփանյանը։

Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի տնօրենը ցույց է տալիս բանջարեղենի ու սննդամթերքի այն տեսականին, որը մնացել էր դպրոցի պահեստներում։ Արդեն մեկ շաբաթ է՝ դպրոցներում դաս չկա, մարզպետի որոշմամբ՝ արագ փչացող սնունդը տնօրենները հավասարաչափ բաժանում են իրենց հաստատություններում սովորող սոցիալապես անապահով աշակերտների ընտանիքներին։

«Մենք ունենք ցուցակ անապահով ընտանիքների, որոնց երեխաները սովորում են մեր դպրոցում, բաշխել ենք այդ անապահով ընտանիքների միջև, մասնակցել է նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահը»,- ասում է Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Գևորգյանը։

Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի պահեստում մնացած բանջարեղենն ու սնունդն էլ բաշխվել է ութ սոցիալապես անապահով ընտանիքի միջև։ Այստեղ «Կայուն սնունդ» ծրագրում ներառված են նախակրթարանի ու առաջինից չորրորդ դասարանների 630 երեխաներ, նրանց տրամադրվող սնունդը դպրոցը ձեռք էր բերել մեկշաբաթյա արձակուրդից հետո, բայց արտակարգ դրություն հայտարարելու և դասապրոցեսը դադարեցնելու պատճառով ամբողջությամբ իրացնել չէր հասցրել։

Սնունդը բաշխելու հրահանգ մարզպետից ստացել էին նաև համայնքները, նույն ընթացակարգով առավել խոցելի ընտանիքներին էին տրամադրել իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների սննդամթերքը։ Ուշադրության կենտրոնում են նաև մարզի բուժհաստատությունները, մարզային օպերատիվ շտաբն իր հնարավորությունների սահմանում փորձում է հիվանդանոցներին ու բուժաշխատողներին տրամադրել անհրաժեշտ արտահագուստ։

«Այս փուլում առաջնահերթ ուշադրության կենտրոնում է մեր առողջապահական ոլորտը, որը առաջին պատվարն է ռիսկերի կանխարգելման  գործում։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ մեր ոլորտի դերակատարներն անձամբ պաշտպանված լինեն, իրենք ունենան այդ հմտությունները, ինչն այս պարագայում նաև մեր գործընկեր կառույցների կողմից ենք փորձում լուծել»,- նշում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Տարբեր գերատեսչությունների պատասխանատուներից ձևավորված օպերատիվ շտաբի ուշադրության կենտրոնում են հանրային միջոցառումներ անցկացնելու համար նախատեսված պետական ու մասնավոր կառույցները։

Հարսանյաց սրահներն արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ թաղման արարողությունները կատարվում են խիստ սահմանափակ մարդկանց մասնակցությամբ։

Ռիսկային շղթան կոտրելու համար Գյումրիում ու մարզի մյուս բնակավայրերում կատարվում են նաև հանրային վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի ու կանգառների, հանրային տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։

Պարետի հանձնարարությամբ օպերատիվ շտաբը վերահսկում ու արձանագրում է նաև շուկայի ու սուպերմարկետների գնային փոփոխությունները։

Իսկ հետագա աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու համար մարզպետարանը սկսել է նաև կամավորների հավաքագրման գործընթաց։ Արդեն քաղաքացիներից աջակցության բազմաթիվ դիմումներ են ստացել։

«Մասնավոր զանգեր են գալիս, մարդիկ իրենց մեքենաներով պատրաստ են օգնել մեզ որոշակի գործառույթներ իրականացնել, շատ ոգևորված են նաև այն հանգամանքով, որ Գյումրիում  Բժշկական համալսարանի ուսանողներ կան, բուժակներ կամ բուժքրոջ մասնագիտություն ունեցող մարդիկ, ովքեր պատրաստ են կամովին գալ և աջակցել թե՛ մեր բուժանձնակազմին, թե՛ հիվանդանոցներին»,- կամավորների հայտերի մասին է պատմում Տիգրան Պետրոսյանը:

Արտակարգ դրություն պայմաններում մարզպետարանը ևս անցել է աշխատանքային նոր գործելաոճի։ Սահմանափակվել է քաղաքացիների ելումուտը, առձեռն դիմումներ հիմա չեն ընդունում, փոխարենն առաջարկում են բնակիչներին օգտվել էլեկտրոնային փոստի ծառայություններից։ Հենց մուտքի դռան մոտ օրվա հերթապահներն ու անվտանգության աշխատակիցները պաշտպանիչ դիմակներով ու ռետինե ձեռնոցներով են:
  
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP