19:59 27.03.2020
Ռուս հայտնի կոմպոզիտոր, երգիչ Իգոր Նիկոլաևը երկկողմանի թոքաբորբով է հիվանդ, այս ախտորոշումը տվել են մարտի 26-ին Մոսկվայի գլխավոր հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գրում է «Космомольская правда»-ն:
Կորոնավիրուսով վարակված լինելու հնարավորությունը ստուգելու համար նրան թեստավորել են և սպասում են պատասխանին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նույն գանգատներով հիվանդանոց էր դիմել Լև Լեշչենկոն: Հետազոտությունից հետո հաստատվել էր, որ նա վարակված է կորոնավիրուսով:
Իգոր Նիկոլաևի առողջական խնդիրներն ի հայտ են եկել Լև Լեշչենկոյի հետ հանդիպումից հետո: 78-ամյա Լև Վալերիանովիչը նոր էր վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում շրջագայությունից: Նա չի կարողացել մնալ կարանտինում, գնացել է հայտնի պրոդյուսեր Ալլա Կրուտոյի ծննդյան տոնին։ Այստեղ էլ շփվել է Նիկոլայ Բասկովի, Օլեգ Գազմանովի, Ալեքսանդր Բույնովի, Իրինա Ալեգրովայի, Ալսուի, Վալերի Լեոնտևի, Անի Լորակի, Ալեքսանդր Սերովի և այլ հայտնիների հետ: Երգչի կինը՝ Յուլյա Պրոսկուրյակովան, գրել է.
«Խնդրում եմ հանգստացեք և մեզ էլ հանգիստ թողեք: Եթե դուք այդքան անհանգստանում եք՝ թողեք մեզ հանգիստ և եկեք սպասենք արդյունքներին»:
17:00 21.08.2025
2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիրԳործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...
16:51 21.08.2025
Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրինՊետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: […] ...
16:40 21.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված […] ...
16:29 21.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 55-ամյա բնակիչը պահակատանը թմրամիջոց է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերի մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։ 55-ամյա արմավիրցին ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
16:20 21.08.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքներըՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեներբահչեն» ու «Բենֆիկան» գոլեր չեն խփել։ Հյուրերը 71-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, սակայն Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» չի կարողացել օգտվել քանակական առավելությունից։ «Բազելը» տանը ոչ-ոքի (1-1) է գրանցել «Կոպենհագենի» հետ։ Գլազգոյի «Սելթիկի» և «Կայրաթի» միջև Շոտլանդիայում կայացած խաղում նույնպես գոլեր չեն գրանցվել։ Իսկ ահա Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» […] ...
16:11 21.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...