Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում». Daily Mail – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում». Daily Mail

15:08 30.03.2020

Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», իրեն շատ լավ է զգում Հռոմում և ցանկանում է հենց այնտեղ շարունակել ելույթները: Այս մասին գրել է Daily Mail-ը:

Պարբերականը հիշեցրել է, որ հենց այդ քաղաքում է ծնվել նրա առաջնեկը՝ Համլետը: Բացի դրանից, Մխիթարյանը հիմա շատ լավ մարզավիճակում է, անգլիական ակումբներում ոչ այնքան հաջող ելույթներից հետո գտել է թիմ, որտեղ վայելում է մարզչական անձնակազմի լիարժեք վստահությունը: Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

Հիշեցնենք՝ իտալական Corriere dello Sport-ը վերջերս հաղորդել էր, որ իտալական ակումբը Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի դիմաց չի ուզում վճարել 12 մլն եվրոյից ավելի գումար, մինչդեռ անգլիական ակումբը չի  ցանկանում բաց թողնել Մխիթարյանին 20 մլն եվրոյից պակաս գումարով: Ավելին, մինչ այդ տեղեկություն տարածվեց, որ «Արսենալը» Մխիթարյանի համար պահանջում է 25 մլն եվրո:

Խնդիրն այն է, որ «Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին կարող է հեռանալ, եթե ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրեդկինը գնի  ակումբը: Այդ դեպքում բանակցությունները կմտնեն փակուղի, ու Մխիթարյանը ստիպված կլինի վերադառնալ «Արսենալ», ինչպես պարտավոր է անել վարձակալության ժամկետի ավարտից հետո: Իսկ լոնդոնյան ակումբն առանձնապես հույսեր չի կապում հայ կիսապաշտպանի հետ ու հիմա ֆինանսապես լավագույն տարբերակն է փնտրում նրա տրանսֆերը վաճառելու համար:

«Արսենալում» հույս ունեն, որ կհաջողվի համաձայնության գալ «Ռոմայի» հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP