«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ծրագրում հետևում է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին. ՀԱԱՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ծրագրում հետևում է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին. ՀԱԱՊ

09:44 07.06.2018

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և ավելի լայն բիզնես շրջանակներին:

Կայուն զարգացող բիզնեսները, որոնք սերտորեն առնչվում են առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերի հետ, կարող են ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Այս առումով ՀԱԱՊ-ը հավատարիմ է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող իր բոլոր անդամ կազմակերպությունների համար առողջ բիզնես և ներդրումային միջավայրի ապահովումն աջակցելու առաքելությանը: Հայաստանի անդամակցությունը Արդյունահանող
Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությանը, որին ՀԱԱՊ-ը աջակցել է, արդեն իսկ հնարավորություն է ընձեռում ոլորտում թափանիցկության և հաշվետվողականության համար: Այդուհանդերձ, ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է
ավելին:

ՀԱԱՊ-ը կիսում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում համարժեք բնապահպանական կառավարման չափանիշների բացակայութան մտահոգությունը, միաժամանկ վստահ լինելով, որ վերջին տասնամյակներում ոլորտն աշխարհում լրջորեն անդրադարձել է հանքարդյունաբերությունում բնապահպանական և սոցիալական կառավարման խնդիրներին, առաջարկելով մի շարք ինստիտուցիոնալ լուծումներ: Այս առումով ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները, օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողականի չափանիշները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողականի պահանջները, հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդի (ICMM) ստանդարտները և մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլով Հայաստանում զգալիորեն կբարձրանա պատասխանատվության նշաձողը ոլորտում:

ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները, ինչպես օրինակ Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետևում է այս չափանիշներին և սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար:

Որպես բիզնեսում հավասար պայմանների և արդար մրցակցության աջակից՝ ՀԱԱՊ-ը վստահ է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն և թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար՝ ի նպաստ մեր երկրի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

10:25 03.08.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:12 03.08.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

10:00 03.08.2025

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP