Կառավարությունը կօգնի ՀՀ ԶՈՒ-ին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

Կառավարությունը կօգնի ՀՀ ԶՈՒ-ին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին

13:20 02.04.2020

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ՀՀ Զինված ուժերին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին կանխավճար տրամադրելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

Նախարարը հայտնեց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա տրվելիք վճարումներից 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով: Տոնոյանն ասաց, որ նախագծի ընդունման նպատակներից մեկը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված դծվարությունների հաղթահարումն է, իրենց կողմից էլ որոշ սննդամթերքների երկարաժամկետ պահուստների ստեղծման պայման է առաջ քաշվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ վերջին ժամանակաշրջանի ամենակարևոր նորամուծություններից մեկը զինվորների սննդի ապահովման նոր համակարգն է, որը տեղավորվում է մեր այն քաղաքական պարտավորության մեջ, որ ասում ենք՝ զինվորի ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո պետք է հոգ չտանի որակյալ սնունդ ուղարկելու մասին: Այս ծրագիրը գնում է առաջ, և մեր այն զորամասերում, որտեղ համակարգը ներդրված է, սննդի որակի՝ էական անգամների փոփոխություն ունենք, բայց ես ուզում եմ ասել նաև հետևյալը, որ երբ առաջին անգամ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմարությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր հայտնի չեն, կանխատեսելի չեն, զրոյից պետք  ստեղծենք գոյություն չունեցող համակարգ, և այդ ճանապարհին պետք է ունենանք նաև բազմաթիվ հարցեր»:

Վարչապետը հիշեցրեց՝ այդ ժամանակ էլ պայմանավորվել են, որ պետք է լինեն համբերատար, չխուսափեն հարցեր առաջադրելուց և դրանց պատասխանելուց: Նա տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն չորս քննարկում են ունեցել, ընդ որում՝ դրանք եղել են ՊՆ-ի, ԶՈւ Գլխավոր շտաբի, կառավարության, վարչապետի աշխատակազմի, ՊՎԾ և ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, փորձել և փորձում են կետ-կետ առանձնացնել այն հարցերը, որ ծագում են և ունեն պատասխանի անհրաժեշտություն:

«Պրոբլեմներ ի հայտ են գալիս, բայց մենք պայմանավորվել ենք, որ համբերատար պետք է այդ բոլոր հարցերը լուծենք՝ չմոռանալով մեր գործողությունների հիմնական շահառուին. այս ամենի նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով, ու, քանի որ ընկերություններն այս ընթացքում արել են ներդրումներ, դրանք հիմնականում չեն փոխհատուցվել, մենք մինչ օրս ոչ մի կոպեկ փող չենք տվել, մյուս կողմից է՝ կան նաև հարցեր, նրբություններ, որ պետք է պարզաբանվեն: Մենք որոշեցինք, որ պետք է որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար, հընթացս նաև պետք է ճշգրտենք, թե արված ներդրումներից որ մասն է, որ պետությունը պետք է փոխհատուցի, որ մասն է, որ պետք է չփոխհատուցի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ միանշանակ է, որ այս ծրագիրը պետք է մինչև վերջ շարունակվի, ողջ ԶՈւ-ն պետք է անցնի այս համակարգին, սակայն այդ գերնպատակը պետք է չխանգարի հարցեր դնել, դրանց պատասխանել, թերություններ շտկել և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը

10:55 15.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը

Բացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, շրջանառությունն արգելված […] ...

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

10:47 15.07.2025

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

10:37 15.07.2025

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

10:30 15.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:19 15.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...

BACK_TO_TOP