13:04 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է ստեղված վիճակն ու ձեռնարկված միջոցառումները:
«328 նմուշի հետազոտություն է արվել ապրիլի 1-ին, որից դրական 92 թեստի արդյունք ենք ունեցել, նրանցից կեսից ավելին հայտնի անձինք են, որ մեկուսացված են եղել, կան նաև այլ օջախներ, հատկապես բերովի, որոնք, մեր կարծիքով, վաղ են հայտնաբերվել, ու նրանց շփման շրջանակը, մեր կարծիքով, այդքան էլ լայն չէ: Հաշվի առնելով թվերը՝ պետք է զգոն լինենք, ինչպես վարչապետը նշեց, պետք չէ խուճապի մատնվել, մեր կողմից խորհուրդ տրվող կանոնները պետք է կրկնապատկել, համենայն դեպս, կոտրել տարածումը: Այլ տարբերակ, քան հայտնաբերել ու տարածման ուղիները կոտրել, չկա»,-ասել է Թորոսյանը:
Նա կոչ է արել քաղաքացիներին լուրջ վերաբերվել ու նորից հիշեցրել է, որ բոլորիս խնդիրն է պատասխանատվությամբ մոտենալ, եթե շարժուն, ակտիվ քաղաքացիները վտանգի տակ չեն, ապա նրանց միջոցով քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու ծեր քաղաքացիներն են վտանգի տակ:
Հավելել է, որ ունենք 2 առողջացած դեպք, իսկ գնալով առողջացածների թիվը մեծանալու է:
«Պայքարի շրջանակներում 16 հյուրանոցային համալիրներում ու հանգստյան տներում կան պահվող քաղաքացիներ, որոնց մի մասը դրական թեստավորված քաղաքացիներ են, մյուսները՝ կոնտակտավորներ: Սրանք ենթադրում են բժիշկներ, մատակարարման մասնագետներ, համակարգը շատ արագ է ծավալվում, կարծես պատերազմական դրության ժամանակ, երբ նոր ուժեր են մոբիլիզացվում, մեզ մոտ էլ բժիշկներ են մոբիլիզացվում: Նաև 9 բժշկական կենտրոններ են մոբիլիզացվում, որոնցից ամենամեծը կվերցնի իր վրա բեռը, դա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» է, որը միայն ստացիոնար մասը կվերցնի, մյուսները կշարունակեն ծառայությունները, աշխարհագրորեն հեռու են իրարից ու տարածման վտանգ չկա:
Լրիվ զրոյից այլ հիվանդանոցներ են մոբիլիզացվել, կրկին պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ, որպեսզի հիմնական համակարգը շարունակի այլ ծառայությունները մյուս հիվանդությունների գծով»,- ներկայացրել է նախարարը:
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...
18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...
18:33 12.07.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալԻրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...
18:22 12.07.2025
Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանինՂազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...
18:12 12.07.2025
Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԹեհրանը չի դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն այդ համագործակցության ձևը կփոխվի՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք են ընդունել, որով կասեցվում է Իսլամական Հանրապետության […] ...