Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է

13:30 02.04.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրվա առիթով: Գրառման մեջ տեղ է գտել նաև Արմին Թեոֆիլ Վեգների մտքերից մեկը.

 «Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»:

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ. ապրիլի 2-ին Երզնկա գավառի Ներքին Բագառիճ գյուղում: Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների ընտանիքում նա չորս եղբայրներից ամենակրտսերն էր:

«Թեհլիրյանի կյանքի ու գործունեության մասին, կարդացե´ք http://www.genocide-museum.am/arm/soghomon-tehliryan.php»,- տեղեկացնում է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

10:47 15.07.2025

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

10:37 15.07.2025

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

10:30 15.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:19 15.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

09:50 15.07.2025

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...

BACK_TO_TOP