Քիմ Քարդաշյանի Twitter-ը լի է Հայաստանի մասին հիշողություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Քիմ Քարդաշյանի Twitter-ը լի է Հայաստանի մասին հիշողություններով

13:10 03.04.2020

Վերջին մի քանի ժամերի ընթացքում ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Twitter-ը լի է Հայաստանի վերաբերյալ, հայկական դրոշով թվիթներով:

«Ես սիրում եմ Ջեքի Նիքերսոնի հետ Հայաստանում արված լուսանկարները: Այդ պատկերները հավետ կմնան, և մենք ունենք ամենալավ հիշողությունները»,- նշել է Քիմ Քարդաշյանը:

 

«Մեծ պատիվ էր ճաշել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ հետ»,- գրել է Քարդաշյանը:

 

«Հայոց Ցեղասպանության թանգարան այցելությունը բացում է մարդկանց աչքերը: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է նա:

Օգտատերերից մեկը նկատել է, որ Քիմը միշտ խենթ սեր է ցուցաբերում հայ երկրպագուների հանդեպ.

«Ես շատ հարգում եմ դա: Նա չի մոռանում իր արմատները»:

Քարդաշյանը կիսվել է այդ գրառմամբ և նշել.

«Ես նրանց այնքան շատ եմ սիրում»:

 

 

«Մեր՝ Հայաստան կատարած ուղևորությունն ամենալավն էր»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

 

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք քույրերն իրենց երեխաների հետ պատրաստվում են գնալ Հայաստան, ինչին ի պատասխան, Քարդաշյանն ասել է, թե դա իսկական երազանք է:


Նոեմի անունով օգտատերը նկատել է, որ հեռուստաաստղը շատ մտահոգված է Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության հարցերով:

«Նա մշտապես փորձում է աշխարհին ցույց տալ՝ հպարտ է, որ հայ է»,- գրել է նա:

 

 

Օգտատերերից մեկը գրել է՝ կցանկանար, որ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, լիներ Հայաստանում և տեսներ երեխաների  մկրտությունը։ Քարդաշյանը, ի պատասխան, գրել է, որ շատ կցանկանար Երևանում Կարապի լճում ամուսնու ելույթը կրկնվեր:

«Մենք ամենալավ ժամանակն ենք անցկացրել»,- նշել է նա:

 


«Ինչ կախարդական պահ»,- Էջմիածնի Մայր տաճարում մկրտության օրն արված լուսանկարներին կից գրել է օգտատերերից մեկը: Քարդաշյանը կիսվել է լուսանկարներով:

 

Նա կիսվել է մի օնլայն ծրագրի արդյունքներով, որը լուսանկարի միջոցով  գուշակում է ազգությունը: Պարզվել է, որ Քարդաշյանը 47 տոկոսով նման է հայի, 29 տոկոսով՝ իռլանդացու, 20 տոկոսով՝ բրիտանացու և 4 տոկոսով՝ իսպանացու:

Բազմաթիվ օգտատերեր նրան իրենց թվիթների միջոցով հիշեցրել են Հայաստան կատարած այցելությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

12:40 14.07.2025

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:20 14.07.2025

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:10 14.07.2025

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...

SHANTNEWS

12:00 14.07.2025

SHANTNEWS

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

11:42 14.07.2025

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

11:36 14.07.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

BACK_TO_TOP