13:14 03.04.2020
Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ:
Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածով, 200-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ-ում:
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում:
Պարզվել է, որ վերոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից:
Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն՝ դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի, քրեական գործի նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որից մեկը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված քրեական գործերը միացվել են մայր գործին։
Բացի դրանից՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված 1 քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։
Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև ԶԼՄ-ներում հրապարակված 2 հոդվածներ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանություն:
Արդյունքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով 3 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 314-րդ հոդվածի և 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ:
Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազություն են ստացվել և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս 3 դիմում և 6 ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում 4-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։
Բացի դրանից՝ ինչպես անմիջական, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից 2-ի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ով ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Իսկ քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015թ. այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 1 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:
Քրեական գործով իրականացվում են ակտիվ և լայնածավալ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Առանձին գործերով նշանակվել և իրականացվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունների արդյունքում կայացվել են դատավարական որոշումներ:
ՀՀ գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին։
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...