Մարդու իրավունքների պաշտպանը Ռուսաստանի հանձնակատարի հետ քննարկել է COVID-19-ի համաճարակի ընթացքում համագործակցության հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Մարդու իրավունքների պաշտպանը Ռուսաստանի հանձնակատարի հետ քննարկել է COVID-19-ի համաճարակի ընթացքում համագործակցության հարցեր

14:06 03.04.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում  նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:

Տեսազանգի ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում գործող իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքի ուղղությունների, իրավասու պետական մարմինների հետ համագործակցության, հասարակության, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների համար իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորերեն, հնդկերեն:

Կողմերը կարևորել են կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը և տեղեկությունների արագ և արդյունավետ փոխանակման մեխանիզմների առկայությունը դեսպանատան և օմբուդսմանների միջև:

Կողմերը  քննարկվել են քաղաքացիների աջակցությունը թեժ գծի ծառայության միջոցով ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու հարցեր, քանի որ համաճարակի և արտակարգ դրության պայմաններում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակի ընթացքում պարբերաբար անցկացնել նման ձևաչափով քննարկումներ փորձի փոխանակման նպատակով:

Երկու երկրների աշխատակազմերում առանձնացվել են աշխատակիցներ, ովքեր սերտորեն համագործակցում և տեղեկություններ են փոխանակում ստեղծված իրավիճակում քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

13:00 14.07.2025

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

12:47 14.07.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

12:40 14.07.2025

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

12:34 14.07.2025

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:20 14.07.2025

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:10 14.07.2025

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...

BACK_TO_TOP