15:59 03.04.2020
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այսօր հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայողի մահվան դեպքի հանգամանքներին:
«2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար»,- տեղեկացնում են ՔԿ-ից:
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...