21:18 03.04.2020
Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են «լուռ կրողներ»:
Ինչպես փոխանցում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, South China Morning Post չինական թերթը, հղում կատարելով Երկնակերտ կառավարության գաղտնի արխիվներին, հայտարարեց, որ կորոնավիրուսային վարակի, այսպես կոչված, «լուռ կրողների» ներկայիս քանակը և իրական թիվը շատ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել նախկինում: Մասնավորապես, COVID-19-ով յուրաքանչյուր երրորդ հիվանդ անախտանիշ է: Կարելի է ենթադրել, թե ինչպիսին է իրականում այն մարդկանց թիվը, ում այս հետազոտությունը չի կատարվել: Եթե մարդու մոտ բացակայում են տվյալ հիվանդության ախտանիշները և նա չի շփվել հիվանդների հետ, նրա նկատմամբ հետազոտություն չի կատարվում, քանի որ թեստերի քանակը սահմանափակ է:
Չինաստանում փետրվարի վերջին COVID-19 քննության դրական պատասխան ստացվել է 43 000 մարդու մոտ, որոնց մոտ բացակայում էին ախտանիշները, և նրանք գտնվում էին կարանտինի մեջ: Պաշտոնական վիճակագրության մեջ նրանց չընդգրկեցին, որտեղ նախկինի պես հաշվում էին 81 000 հիվանդ: Այս բացահայտումը կարող է էական ազդեցություն թողնել այն ռազմավարության վրա, որը ներկայում կիրառում է պետությունը կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար: Գիտնականները դեռևս միասնական կարծիք չունեն, թե հիվանդության տարածման մեջ ինչ դեր են խաղում անախտանիշ կրողները և որքանով են նրանք վարակիչ: Մի մասն ասում է, որ նրանք վարակիչ են, մյուս մասը պնդում է, որ վարակումը տեղի է ունենում հազից և փռշտալուց հետո միայն, այսինքն՝ արդեն հիվանդության շրջանում: Հետևաբար, առողջ մարդիկ վիրուսը չեն տարածում:
Շատանում է այն գիտնականների քանակը, որոնք կասկածի տակ են դնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պնդումն այն մասին, որ վարակի անախտանիշ փոխանցումը հանդիպում է «չափազանց հազվադեպ»: ԱՀԿ-ն նման գնահատական տվել է՝ համարելով, որ Չինաստանում նմանատիպ վարակ հայտնաբերվել է 1%-ից ոչ ավելի դեպքերում:
17:35 12.07.2025
Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախիԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...
17:25 12.07.2025
Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցումԲելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...
17:12 12.07.2025
Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱդրբեջանՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...
17:00 12.07.2025
«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետՄոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...
16:46 12.07.2025
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունըՄիացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...