Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը Հայաստան

17:23 04.04.2020

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է.

«Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի իսկապես կարևոր գործ՝ այդքան կարճ ժամանակում: Այդ ճամփորդության մեծ մասն էր Էջմիածնի Մայր տաճար այցելությունը և մեր երեխաներին այնտեղ մկրտելը: Դա ոչ միայն առաջին եկեղեցին է Հայաստանում, այլև համարվում է, որ այն աշխարհում առաջին քրիստոնեական տաճարն է, քանի որ Հայաստանը առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը: Այնպիսի ուժեղ զգացողություն էր այնտեղ գտնվելը: Երեխաներին այնտեղ մկրտելը մեզ ստիպեց զգալ ակնածանք ու խոնարհություն»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը նկատել է՝ Հայաստանը ջանքեր է գործադրում տեխնոլոգիաները զարգացնելու և դրանով հայտնի դառնալու համար: Նա հիշել է, որ քույրը՝ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին Երևանում:

«Հայաստանում իսկապես ցույց են տալիս, որ կանայք ունակ են և կարող են հաջողակ դառնալ: Եվ աներևակայելի ոգեշնչող էր տեսնել, որ  կանայք Հայաստանում հիմնադրում են իրենց բիզնեսը:  Կանանց ձեռքով ստեղծած բաները տեսնելը՝ մեյքափ, տիկնիկներ, երեխաների գրքեր՝ նկարազարդումներով, պարզապես ոգեշնչող էր և ինձ շատ հուզեց»,-նշել է հեռուստաաստղը:

Նա հիշեցրել է, որ կարճ ժամանակով՝ ընդամենը 3 օրով էին Հայաստանում, սակայն հասցրել են իրենց երեխաների հետ շրջել, երեխաները լսել են իրենց ընտանիքի մասին պատմությունները:  «Երեխաները հավանել են պատմությունը այն մասին, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատի գագաթին: Կարծում եմ, որ դա նրանց համար հուզիչ էր, և նրանց ստիպեց հպարտանալ, որ ինչ-որ ձևով կապված են այդ երկրի հետ»,-գրել է հեռուստաաստղը:

Քորթնին նկատել է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը սթափեցնող էր, և կարծիք է հայտնել, որ երեխաները դա երկար ժամանակ կհիշեն: «Կարևոր էր ճանաչել պատմական փաստը նրանց հետ, դա մի բան է, որի մասին մենք չենք խոսում կամ կարդում պատմության գրքերում այնքան, որքան պետք էր, բայց դա մեր ժառանգության մի մասն է»,-գրել է նա:

Նա նաև հիշել է, որ ինքն ու Քիմը հայկական ավանդական զարդերով, հագուստով փոքրիկ ֆոտոսեսիա են ունեցել, նշել, որ դա ավելին էր, քան պարզապես զգեստներ կրելը, դա իրենց  ստիպել է հպարտանալ:

Քարդաշյանը տպավորվել է նաև իրական հայկական ուտելիքներով: Նա հատուկ նշել է Լավաշ ռեստորանի մասին, ուր գնացել են երեք անգամ:

«Ուտելիքն այնտեղ, կարծես, մարմնավորում էր այն ամենն, ինչ իմ մտքում գալիս է հայկական ուտելիքների մասին մտածելիս»,-նշել է նա:

Քարդաշյանը նաև հիշել է, որ Էրիկ էսրայելյանն իրենց տարել է հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպություն ՝ Հայ բարեգործական ընդհանուր միություն, հիշել նաև այն մասին, որ ինքն ու Քիմը հանդիպել են Հայաստանի նախագահին, ճաշել նրա ու տիկնոջ հետ:

«Չնայած մենք կարճ ժամանակում շատ բան արեցինք, ես հաստատ ընտանիքի հետ կվերադառնամ այս երկիր: Մենք դեռ շատ պատմություն ունենք ուսումնասիրելու»,-եզրափակել է Քարդաշյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

09:19 14.07.2025

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP