19:14 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձավ կորոնավիրուսից հետո տնտեսությանը նոր շունչ տալու կառավարության ռազմավարությանը:
«Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող, դա ցանկացած երկրի զարգացման կարևոր գրավական է: Նույն հանքաքարը, որ արտահանում ենք, պատկերացրեք՝ դրանից ստանանք ձուլակտորներ, դրանցից էլ՝ պատրաստի արտադրանք: Սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ, այդ հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է լինում, և ունենում ենք ԱԱՀ հնարավորինս բարձր մակարդակ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իրենք նպատակադրված են՝ մեր երկրում նաև մետալուրգիա լինի, մշակվող արդյունաբերությունը զարգանա: Կառավարության ղեկավարը հայտնեց, որ առաջնահերթ հարցերից է հնարավորինս արագ և մեծ ծավալով կապիտալ ներդրումներ իրականացումը, քանի որ դրանք իրենց հետևից քարշակում են նաև տնտեսության այլ ճյուղեր, իսկ երկարաժամկետ և նաև կարճաժամկետ առումով հիմնական խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի և գիտելիքի զարգացումը:
Ըստ վարչապետի՝ ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման կարևորագույն ռեսուրսը մարդն է և իր հմտությունները: Նա հիշեցրեց՝ աշխարհի հարուստ մարդկանց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր զբաղվում են գիտելիքի, տեխնոլոգիաների վրա հիմնված գիտությամբ, ուստի այս ուղերձը երիտասարդությունը պետք է ընդունի ի գիտություն:
«Տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը մարդն է, որ ունի հմտություններ, տիրապետում է տեխնոլոգիայի և գիտելիքների»,- նշեց Փաշինյանը:
21:56 13.07.2025
Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվելԼոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...
21:35 13.07.2025
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...
21:12 13.07.2025
Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասինԻնչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...
20:53 13.07.2025
Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունըՌուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...
20:31 13.07.2025
ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխանՔրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...