18:48 07.06.2018
«Չկա ծրագիր, որի վերաբերյալ հնարավոր չլինի քննադատություններ հնչեցնել»,- ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի երկրորդ մասը այս խոսքերով սկսեց Արփինե Հովհաննիսյանը:
«Թվեր, ցուցանիշներ և այլն, իհարկե, սրանց չլինելը ինչ-որ տեղ մտահոգիչ է, բայց կան մտահոգություններ, որ անկախ թվերից ծագել են: Ես հասկանում եմ, որ նոր կառավարության ծրագրի հիմնական նպատակն է արտահերթ ընտրությունների հասնելը, բայց, այնուամենայնիվ, մինչև արտահերթ ընտրություններ ՀՀ քաղաքացին ունենալու է որոշակի սպասումներ, ծրագրեր, և կառավարությունը պետք է բնականոն գործունեություն ապահովի: Հետևաբար, այդ գործունեությունը իրականացնողը պետք է ինչ-որ իրողությունների հետ հաշվի նստի»,- ասաց Արփինե Հավհաննիսյանը և հավելեց, որ հասկանալի պատճառնեորվ ՀՀԿ-ն այս ընթացքում դարձել է քննադատությունների հիմնական թիրախ, բայց քննադատությունն էլ է սպառվող ռեսուրս, և պետք է տեսնել մեդալի հակառակ կողմը:
Այնուհետև անդրադառնալով ԵՄ-ի հետ համաձայնագրի դրույթին, նշեց, որ այնտեղ շահերի բախման հետ կապված ոչ մի կետ չկա:
«Այսինքն, համաձայնագրում կա, բայց կառավարության ծրագրում ոչ մի դրույթ չկա: Փոխարենը կա ունիվերսալ լիազորագրի գաղափարը, որը, անկեղծ ասած, չեք կարողաանալու իրականացնել: Ունիվերսալ լիազորագրի գաղափարը չի հաջողվել անգամ ԱՄՆ-ի հարկային մարմիններին շվեցարական իշխանություններից ստանալ համապատասխան փաստաթղթեր: Չեք կարողանալու այդ մեկ լիազորագրով Լյուքսեմբուրգից, ԱՄՆ-ից, Շվեցարիայից, Հոնգ Կոնգից ու Թայվանից ստանալ տեղեկությունը, իսկ եթե այդ կետի տակ ուրիշ բան եք նկատի ունեցել, ապա շտկեք, հետո սխալ սպասումներ ու ենթադրություններ չանեն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը և անցում կատարեց արդարադատությանը:
«Ասում եք, որ կառավարությունը պետք է քաջալերի ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառումը: Քաջալերել բառի բառարանային բացատրությունը նշանակում է միջամտություն: Վստահ եմ, որ դա նկատի չունեք»,- շեշտեց Արփինե Հովհաննիսյանը և բարի երթ մաղթեց նոր կառավարությանը:
«Չեմ ուզում, որ կառավարությունը տապալվի: Էս նավում, անկախ նրանից՝ ով որտեղ է. ներքևում, վերևում, փակ կամ բաց սենյակում, բոլորս նույն նավի մեջ ենք»,- ամփոփեց ելույթը Արփինե Հովհաննիսյանը:
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...