14:49 08.04.2020
Ընտրություններ չանցկացնելու հիմքը, համաձայն Արցախի օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմ սահմանելն է. դա նաև Սահմանադրության պահանջ է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահական ընտրության երկրորդ փուլը հետաձգելու հավանականությանը:
ԿԸՀ նախագահը հույս հայտնեց, որ առողջամիտ լուծումներ կգտնվեն, դրանց վերաբերյալ հանրությունը տեղյակ կլինի, մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի ընտրությունների անցկացման մեխանիզմներին, դրանք անցկացնել-չանցկացնելուն կամ ինչ ձևաչափով անցկացնելուն: Արզումանյանը հայտնեց, որ ընտրությունները չեղարկելու քննարկում դեռ չի եղել: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ընտրությունը հետաձգելու դեպքում, ըստ Արզումանյանի, օրենքը սահմանում է, որ ընտրությունը հետաձգվում է մինչև արտակարգ դրության ռեժիմի բացառումը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից մեկը բոյկոտել է ընտրությունները, կոչ արել չմասնակցել, կանցկացվի՞ արդյոք ընտրություն՝ միակ թեկնածուով, ԿԸՀ նախագահը պատասխանեց՝ այս դեպքը հստակ ամրագրում ունի Սահմանադրության մակարդակով՝ որտեղ հստակ է նշվում, որ անկախ թեկնածուներից որևէ մեկի ինքնաբացարկից՝ ընտրությունները, այդուհանդերձ, կայանում են առավելագույն ձայներ ստացած թեկնածուների մասնակցությամբ:
«Բնականաբար, դրանից բխում է, որ չեղարկման կամ «մեկին հաղթանակ շնորհելու» այլ մեխանիզմներ օրենսդիրը չի կարգավորել, լուծումը միակն է՝ եթե մեկ թեկնածու է, պետք է կեսից ավելին կողմ լինի, եթե մեկից ավելին են՝ առնվազն ընտրության մասնակիցների կեսից ավելի կողմ ձայներ պիտի ստացած լինի հաղթողը, դրանից դուրս իրավական կարգավորումներ չեն նախատեսվում»,- նշեց նա:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ ապրիլի 7-ին, նիստ է անցկացրել, որտեղ որոշվել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացնել ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ` քվեարկության օրը` ապրիլի 14-ի երեքշաբթին հայտարարելով ոչ աշխատանքային օր:
Նիստում քննարկվել և հաստատվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի` նախընտրական քարոզչության սկիզբը 2020թ. ապրիլի 9-ն է:
ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար նիստում անցկացվել է վիճակահանություն: Արդյունքներով արձանագրվել է, որ քվեաթերթիկում թեկնածուների տվյալները շարադրված կլինեն հետևյալ հաջորդականությամբ` 1. Մայիլյան Մասիս Սամվելի 2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի:
Սահմանվել է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի սպիտակ, A5 ֆորմատով թղթի վրա` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...