Ինչպե՞ս են հսկվում ինքնամեկուսացման մեջ գտնվողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+16.09 oC

Ինչպե՞ս են հսկվում ինքնամեկուսացման մեջ գտնվողները

17:22 08.04.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների մասին է այսօր խոսել  պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա ներկայացրել է վարակվածների և նրանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու մեխանիզմները:

«Հիվանդի հետ շփումներ ունեցած անձանց շրջանակը պարզելու նպատակով օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Մեր կողմից հարցում է իրականացվում և տրամադրվում են միայն հիվանդի հետ շփում ունեցող անձանց վերաբերյալ տվյալները: Դրանք մշակվում են «Էկենգ» կազմակերպության սերվերում և հասանելի են միայն այդ համակարգով աշխատողներին: Այդ կարճ ցուցակով պարզվում է շփման շրջանակը և իրականացվում է լրացուցիչ հարցազրույց: Այն անձիք, որոնք ունեցել են շփում վարակված անձանց հետ ,ևս ինքնամեկուսացվում են»,- ասաց Բադալյանը:

Ինքնամեկուսացված անձանց հետ ևս կապը պահվում է: Պարբերաբար տեղեկություն է հավաքագրվում հիվանդի առողջական վիճակի մասին, սննդի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում, և անհրաժեշտության դեպքում սնունդ է մատակարարվում: Բացի դրանից՝ հաղորդագրություն է ուղարկվում ինքնամեկուսացածներին:

Հաղորդագրության մեջ եղած հղումով անցնում են, պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին, լուսանկարվում են՝ պարզելու համար, թե արդյոք հենց մեկուսացվա՞ծ անձն է հարցերին պատասխանել, թե՞ ոչ: Այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկություն՝ հավաստիանալու համար, որ նրանք չեն լքել մեկուսացման վայրը: Այդ կարճ հաղորդագրությունները օրվա մեջ մի քանի անգամ են ուղարկվում` պատահական ժամերի, այդպիսով վերահսկվում է ինքնամեկուսացած անձանց գտնվելու վայրը, և եթե անձը լքում է  մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը այդ հաղորդագրությունը ուղարկում է ոստիկանություն: Ոստիկանության կողմից ճշտելուց հետո անձը ենթարկվում է վարչական տույժի, իսկ կրկնվելու դեքում քաղաքացին տեղափոխվում է մեկուսացման վայր:

«Կարճ հաղորդագրության միջոցով տվյալները հավաքագրելուց հետո այն քաղաքացիների տվյալներ, ում մոտ ախտորոշվում է կասկած, փոխանցվում են պարետատան մեկ այլ ստորաբաժանման, աշխատակիցները զանգում են և «կարմիր գոտում» հայտնված մարդկանց հետ հարցազրույցի միջոցով պարզվում է՝ կա՞ արդյոք ռեալ կասկած, և եթե առկա են լինում ախտանիշներ, ապա այդ տվյալները փոխանցվում է առողջապահության նախարարությանը՝ թեստավորում իրականացնելու համար: Հավաքագրվում է նաև հավելվածի միջոցով դրական արդյունք ստացած անձանց տվյալները, որոնց հետ նույնպես պարետատան աշխատակիցները հեռախոսազրույց են ունենում` պարզելու համար վարակվածության հավանականությունը»,- նշեց Բադալյանը:

Հավելվածը, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից և կոչվում է «Covid 2019 Armenia», արդեն 44000 բեռնում ունի, որի շրջանակում 240 000 անգամ թեստ է արվել: Թեստավորման սահմանափակում չկա: Արդյունքում՝ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում», հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը, նրանցից 8-ի մոտ բացասական է եղել, 4-ի մոտ՝ դրական, մնացածի պատասխաններին դեռ սպասում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

22:07 02.07.2025

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

21:57 02.07.2025

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...

BACK_TO_TOP