13:55 09.04.2020
Հաշվի առնելով ներկայիս կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելեսի Միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) և Հայոց ցեղասպանության հանձնախումբը (AGC)
որոշել են չեղարկել ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Համայնքային այս երեք կազմակերպությունները նախատեսում էին 1) ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 2) քայլարշավ Հոլիվուդի Փոքր Հայաստան (Little Armenia) թաղամասում, Լոս Անջելես և 3) բողոքի ցույց Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև:
Վերոհիշյալ կազմակերպությունները նման որոշում են կայացրել՝ ոչ միայն ելնելով Լոս Անջելեսի բնակիչների և աշխարհի կողքին կանգնելու բարոյական պատասխանատվությունից, այլ նաև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու և կյանքեր փրկելու համար:
«Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ դատի պահանջներին և շարունակելու ենք մեր աշխատանքները՝ ուղղված Հայոց ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում: Թեպետ այս տարի մենք չենք կարողանալու երթի դուրս գալ և արդարություն պահանջել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն ամբողջ տարին շարունակ: Մեր աշխատանքը կշարունակվի: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեր 1,5 միլիոն նահատակների համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:
Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների տանը ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Շնորհակալ ենք նրանց իրենց անկոտրում աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում:
Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր բոլոր համայնքները է՛լ ավելի կհզորանան այս ամենից հետո:Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով»:
21:53 12.07.2025
Հրդեհ Աբովյան քաղաքում21:33 12.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն» Ֆրանսիայի կազմումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիայի ֆրանսիական անդրծովյան տարածքը կդառնա «նոր պետություն» հանրապետության կազմում։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Հանրապետության կազմում Նոր Կալեդոնիայի պետությունը վստահության վրա դրված խաղադրույք է», – գրել է նախագահը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Nouvelles Calédoniennes […] ...
21:22 12.07.2025
Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Գազայի շուրջ բանակցություններինԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության […] ...
21:11 12.07.2025
Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...
21:00 12.07.2025
Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն ՍարգսյանԱբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:53 12.07.2025
AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համարԹուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձՄայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...