Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում. regionmonitor.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում. regionmonitor.com

17:16 09.04.2020

Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց հայտարարություն է արել, ինչը Վրաստանում տարբեր կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանացել։ Այս մասին հայտնում է regionmonitor.com-ը:

Բանն այն է, որ վերոնշյալ հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնել, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:

Ռեպորտաժի ցուցադրումից հետո Գաբունիան, խոսելով հայերի մասին, հեգնանքով ասել է.

«Այն, թե ինչ են մտածում արտասահմանցի գիտնականները մենք գիտենք, նրանց վրացի գործընկերների կարծիքին էլ ծանոթացանք։ Իսկ այժմ ես սպասում եմ հայ գիտնականների եզրակացությանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե որ գենետիկական խմբին կպատկանեն մեր հարևանները:Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»։

Վրացի հաղորդավարի այս հայտարարությունները արժանացել են Վրաստանում մի շարք կազմակերպությունների քննադատությանը։ Մասնավորապես վրացական «Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ նշելով.

«Այս մեկնաբանությունը հայատյաց է և նպաստում է կարծրատիպերի առաջացմանը էթնիկ հողի վրա: Ծրագրի հաղորդավարի այսպիսի հայտարարությամբ հեռուստաալիքը խախտել է Հեռարձակման օրենքի 31-րդ հոդվածը։ Հեռարձակողը պետք է զերծ մնա այնպիսի նյութերի հրապարակումներից, որոնք հրահրում են ատելությունից կամ անհանդուրժողականություն` ռասայի, լեզվի, սեռի, կրոնի, քաղաքական պատկանելիության, էթնիկական, աշխարհագրական կամ սոցիալական ծագման հողի վրա»:

«Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմի այս հայտարարության տակ ստորագրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Մեդիայի զարգացման ինստիտուտը» (MDF) «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը» (ISFED), «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը» (TDI), «Սաֆերի» ՀԿ-ն, «Մարդու իրավունքների կենտրոնը» (HRC), «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան» (GRASS), «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GILA), «Transparency International Georgia»-ն (TI)։

Թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև վրացական «Լրագրողական էթիկայի խարտիան»։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

18:33 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

Իրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

18:22 12.07.2025

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

18:12 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Թեհրանը չի դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն այդ համագործակցության ձևը կփոխվի՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք են ընդունել, որով կասեցվում է Իսլամական Հանրապետության […] ...

BACK_TO_TOP