Բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ

17:55 09.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել են տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա գլխին, ինչի արդյունքում՝ տղամարդը մահացել է:

Այնուհետև վերցնելով 81-ամյա տղամարդու  տան, պահեստի, երկաթե պահարանի, ավտոտնակի և ավտոմեքենայի բանալիները, մուտք են գործել նույն փողոցում գտնվող վերջինիս պատկանող կոնյակի խանութ, այնուհետև ավտոտնակ և հափշտակել նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև 29-ամյա կնոջ կողմից կատարված առերևույթ  հանցագործությունների այլ դրսևորումներ:

Մասնավորապես՝  նախաքննությամբ պարզվել է, որ 29-ամյա կինը 2018թ. նոյեմբերի 17-ին` ժամը 20:10-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակարաններից մեկում, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երկաթե առարկայով 3 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել տանտիրուհու գլխին՝  պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի դրանից՝ 2018թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 29-ամյա կինը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 59-ամյա տաքսու վարորդին խնդրել է օժանդակել իրեն. կինը վերջինիս ավտոմեքենայով  ուղևորվել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղ, ապօրինի մուտք գործելով գյուղի անասնագոմերից մեկը, գաղտնի հափշտակել է խոշոր չափերի հասնող՝ 780.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ 12 գլուխ ոչխար: Բացի դրանից՝ 2019թ. հունվարի 19-ին` ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում, 29-ամյա կինը, ապօրինի մուտք գործելով Նար-Դոս փողոցում գտնվող  հագուստի խանութ-սրահ, հափշտակել է հագուստներ, սպորտային կոշիկներ՝ պատճառելով խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր՝ 820.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, 29-ամյա կինը, ՀՀ քաղաքացու անձնագիր հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 28-ին` ժամը 12:05-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթին տեսակցելու պատրվակով հյուրընկալվել է վերջինիս և օգտվելով տանտիրոջ՝ հյուրասենյակից բացակայելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը, որը հետագայում ներկայացնելով՝ վարձակալությամբ վերցրել է 2 համակարգիչ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/ և ՀՀ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը: Իսկ 59-ամյա տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

18:33 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

Իրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

18:22 12.07.2025

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

18:12 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Թեհրանը չի դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն այդ համագործակցության ձևը կփոխվի՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք են ընդունել, որով կասեցվում է Իսլամական Հանրապետության […] ...

BACK_TO_TOP