«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի

16:44 10.04.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա նշել է, որ հիմնադրամը դիմել է Գյումրիի քաղաքապետարանին՝ բնակարանաշինական ծրագրի և մանկապարտեզի կառուցման համար տարածք հատկացնելու խնդրանքով։ Այսօր ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիում համապատասխան տարածք «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելու նախագիծը։

«Գյումրիի քաղաքապետին է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը հողատարածք նվիրաբերելու խնդրանքով։ Բնակարանաշինական ծրագիր է նախատեսվում Գյումրիում, նաև մանկապարտեզ են կառուցելու։ Նպատակահարմար է եղել տարածք նվիրաբերել «Մուշ-2» թաղամասում։ 5800 մետր քառակուսի հողատարածք է»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ավագանին հավանություն է տվել նախագծին, միևնույն ժամանակ, ավագանու անդամները հետաքրքրվել են, թե ինչու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրաժարվել ամիսներ առաջ ներկայացրած ծրագրից, որը վերաբերում էր Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերի վերակառուցմանը և տարածքի բարեկարգմանը։

Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշել է, որ հրաժարվելու պատճառը ֆինանսական հաշվարկներն են եղել։ Երկու մասնաշենքների վերակառուցումն ավելի թանկ կարժենար, քան հիմա նախատեսված նոր բնակարանաշինական ծրագիրն ու մանկապարտեզի կառուցումը։ Հիմնադրամը, ըստ Հենրիկ Գասպարյանի, նախատեսում է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցել 43 կամ 44 բնակարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում

16:10 12.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում

2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

15:54 12.07.2025

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...

Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճ

15:35 12.07.2025

Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճ

Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

BACK_TO_TOP