19:22 12.04.2020
Պարետի այսօր ընդունված N 37 որոշմամբ փոփոխություններ են կատարվել պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման մեջ ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի
Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Որոշման 9-րդ կետից հանել «և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը՝ ժամը 23:59-ը:» բառերը.
2. Որոշման Հավելված N 1-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող կամ վերադարձող անձանց տեղաշարժը՝ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 00:01-ից մինչև 23:59:».
3. Որոշման Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում՝
1) «Մշակող արդյունաբերություն» բաժնում երրորդ սյունակում՝
ա․ 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն».
բ. «23.52 – Կրի, գիպսի և գաջի արտադրություն» կետը շարադրել հետևյալ
խմբագրությամբ.
«23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն».
գ. «23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն» կետից հետո լրացնել
23.6-րդ և 25.11-րդ կետերը հետևյալ բովանդակությամբ.
«23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրություն
25.11 – Մետաղե կոնստրուկցիաներ և դրանց մասերի արտադրություն».
2) «Շինարարություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
3) «69.2 – Հաշիվների կազմում, հաշվապահական հաշվառում, վերստուգիչ
ծառայություններ (աուդիտ), խորհրդատվական ծառայություններ հարկադրման
հարցերով՝ այն ընկերություններին, որոնց գործունեությունը սահմանափակված
չէ սույն որոշմամբ» կետից հետո լրացնել 71.12-րդ կետը հետևյալ
բովանդակությամբ.
«71.12 – Ճարտարագիտական գործունեություն և դրա հետ կապված
տեխնիկական խորհրդատվություններ»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 13-ին` ժամը 00:00-ին»,-նշված է պարետի նոր որոշման տեքստում:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...