16:18 13.04.2020
Լավ կյանքից չէ, որ սահմանափակման միջոցները կիրառվում են, սա ունի մեկ տրամաբանություն, և դա է՝ հանրային առողջության պահպանումը բոլոր միջոցներով, իսկ տեղային լուծումներ հնարավոր է տալ: Խորհրդարանում անդրադառնալով տրանսպորտային սահմանափակումների հետևանքով առաջ եկած անհարմարություններին՝ նշեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Ավինյանին, տեղեկացրեց՝ զանգել է մի շարք եվրոպական երկրներ, որտեղ խիստ սահմանափակումներ են մտցված, բայց մետրոն գործում է:
«Բնականաբար, ախտահանման բոլոր ընթացակարգերն իրականացնելուց հետո դրանք վերաբացելու լուրջ հարց կա, էն ոլորտներում, որտեղ թույլատրված է աշխատանքը, մարդիկ չեն կարող տաքսիով գնալ, ավելին՝ այդ տաքսիներում ավելի հեշտ կվարակվեն, քան մետրոյում: ՀՀ շատ քիչ քաղաքացիներ կան, որ այս օրերին գնալու են աշխատանքի, միայն ավտոբուսները և մետրոն ցանկալի է վերաբացել, ավտոբուսները շահույթով չեն աշխատի, կառավարությունը պետք է օգնի»,- ասաց նա:
Ավինյանն արձագանքեց.
«Մենք մարդկանց ասում ենք՝ մնացեք տանը, հնարավորության դեպքում մի գնացեք որևէ տեղ, նույնիսկ աշխատանքի, քանի որ եթե գնում եք աշխատանքի, վարակի տարածման հնարավորության մասին դուք պետք է իրազեկված լինեք: Այո, տնտեսական կենսական նշանակություն ունեցող կարևոր գործունեության տեսակներ մենք չենք կարող ուղղակի բաց չպահել:
Իսկ արդյոք տաքսիում ավելի՞ հավանական է վարակվելը, ես կարծում եմ՝ նման պնդումը շատ վիճարկելի է, քանի որ հանրային տրանսպորտում շատ անձինք միաժամանակ, մանավանդ եթե խոսում ենք մեր «ԳԱԶել»-ների մասին, նույն նեղ տարածության մեջ են, օգտվում են մետրոյի բռնակներից, բացի դրանից՝ դեռ վերջնական վերլուծություն չկա, թե վարակի տարածման աղբյուրները որո՞նք են:
Տարբեր տվյալներով՝ վարակի տարածման աղբյուրները եղել են բենզալցակայանները, եթե անձինք իրենք են լցնում բենզինը, հանրային տրանսպորտը, եթե օգտվում են բռնակներից»:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...