12:14 08.06.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ամդամներ Ալեն Սիմոյնանն ու Հայկ Կոնջորյանը տեսաուղերձ են տարածել ու հայտնել՝ երկու լավ լուր ունեն: Նախ, Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Երկար քննարկումներից հետո համաձայնության են եկել` լուսաձայնային նռնակներն այլևս չօգտագործել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
«Դուք գիտեք՝ մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային նռնակներից հասցված վնասից: Ինչպես նաև բազմաթիվ անգամներ այդ լուսաձայնային նռնակներն օգտագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի պատճառով այդ մարդիկ նույնիսկ հաշմանդամություն են ստացել: Վերջերս՝ ամսի 16-ին, Բաղրամյան պողոտայում կրկին ոստիկանությունն օգտագործեց այդ նռնակները, որից վիրավորվեցի նաև ես: Այսուհետ ոստիկանությունը դա կօգտագործի քրեական տարրերի վնասազերծման համար, ասենք՝ զինված խմբի նկատմամբ, որը գործողություններ է իրականացնում»,-ասել է նա:
Իսկ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ քիչ անց ինքն ու Ալեն Սիմոնյանն երաշխավորություն են ստորագրելու Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
«Կարծում եմ՝ հիշում եք, որ Արամ Մանուկյանն ուներ առողջական խնդիր, վիրավորվել էր և նրա առողջական վիճակը չի կարգավորվում, ծանր է, դա հրատապ է դարձնում, որ փորձենք նրա խափանման միջոցը փոխենք, նա ազատության մեջ սպասի իր վճռին ու կարգավորի առողջական վիճակը»,-ասել է Կոնջորյանը:
Նրանք հույս ահայտնեցին, որ գոնե Արամ Մանուկյանի վերաբերյալ կունենան լավ նորություն:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...