16:45 14.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ.
Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։
Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։
Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։
Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար, ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։
Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։
Եվ հետևեք պաշտոնական լրահոսին։Առողջ եղե՛ք»:
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...