Շիրակի մարզում ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումներն ավելանում են. մարզի դատախազը դիմել է ՃՈ պետին և մարզպետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզում ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումներն ավելանում են. մարզի դատախազը դիմել է ՃՈ պետին և մարզպետին

14:46 15.04.2020

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին եռամսյակում  մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) հանցավոր խախտումների վիճակագրությունը և պատճառները:

2019թ. մարզի տարածքում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 209 դեպք, որոնց հետևանքով մահացել են 19 անձ, մարմնական վնասվածքներ ստացել 306 անձ:

Ընդ որում՝ 2020թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 47 դեպք, որը 4-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2020թ. 3 ամիսներին 14%-ով ավելացել է ՃԵԿ խախտումների հետևանքով մարմնական վնասվածներ ստացած անձանց թիվը (2019թ. 64 անձ, 2020թ.՝ 73):

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ ՃԵԿ խախտումներում ավելանում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերի տեսակարար կշիռը: 2018թ. ընթացքում արձանագրվել է 5 դեմք, երբ ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում առաջացած պատահարների հետևանքով 8 անձ ստացել է մարմնական վնասվածքներ: Մինչդեռ 2019թ. կրկնակի ավելի՝ 10 նման դեպք է եղել՝ որոնց հետևանքով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ է ստացել 13 անձ։

Եթե 2019թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 99 դեպք, ապա 2020թ.՝ 149 կամ մոտ 50%-ով ավելի:

Խիստ մտահոգիչ է նաև արագության գերազանցման հետևանքով առաջացող պատահարների կտրուկ՝ շուրջ 5 անգամ աճը: 2019թ. արձանագրվել է 89 նման դեպք, որոնց հետևանքով մահացել է 13 անձ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել` 136-ը: Դա այն դեպքում, երբ 2018թ. արագության գերազանցման հետևանքով 17 պատահար է եղել, որոնց հետևանքով 4 անձ է մահացել, իսկ 24-ը ստացել մարմնական վնասվածքներ։  Ընդ որում՝ մահվան ելքով դեպքերից 3-ով վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ։

ՃՏՊ դեպքերով վերոնշյալ միտումները պայմանավորված են նախ՝ վարչական իրավախախտումների նախականխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու, ՃՈ աշխատակիցների վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, գիշերային ժամերին, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ-ների վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու հանգամանքներով:

Նպաստող հանգամանք է նաև այն, որ Գյումրիի, Արթիկի և Մարալիկի կենտրոնական հրապարակներում, Գյումրիի՝ մի քանի փողոցներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ՝ երբեմն մրցակցելով, կամ չեն ենթարկվում լուսացույցի ազդանշաններին:

Բացի դրանից՝ հաճախ միկրոավտոբուսները, տաքսի ծառայություններին ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրվում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց: Պարզվել է, որ որոշ դեպքերում կոնկրետ օնլայն տաքսի ծառայությունում աշխատում են վարորդական իրավունքի վկայական չունեցող վարորդներ, որոնց ավտոմեքենաներով կատարված ՃԵԿ խախտումների արդյունքում անձինք մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս հանգամանքների վրա ուշադրությունը հրավիրելու և դրանցից բխող միջոցառումներ իրականացնելու նպատակով 2019թ. երկու անգամ  Շիրակի մարզի դատախազության կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Սակայն ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերը ավելացել են:

ՃՏՊ-ների մի զգալի մասին նպաստում են նաև ճանապարհների՝ երթևեկության նշաններով անբավարար կահավորվածությունը, գծանշումների բացակայությունը, թույլ տեսանելիությունը, ասֆալտի անմխիթար վիճակը:

Ճանապարհների որոշ հատվածներում առկա են երկար ժամանակ բաց մնացող դիտահորեր, առանձին հատվածներում առաջացած փոսերն ու անհարթությունները չեն վերացվում: Միջհամայնքային կամ համայնքները հիմնական ճանապարհներին միացնող խաչմերուկներում բացակայում է լուսավորությունը՝ անգամ այն հատվածներում, որտեղ նախկինում արձանագրվել են բազմաթիվ, այդ թվում մահվան ելքով պատահարներ:

Ելնելով առկա իրավիճակից՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետին և ՀՀ Շիրակի մարզպետին՝ իրենց իրավասության շրջանակներում հնարավորինս օպերատիվ կերպով նախաձեռնելու ՃՏ պատահարների, հանցագործությունների կատարմանը նպաստող վերոնշյալ պատճառների վերացմանը, կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվելու դրանց քննարկմանը:

 

facebook sharing button
twitter sharing button
email sharing button
linkedin sharing button
odnoklassniki sharing button
vk sharing button
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

BACK_TO_TOP