16:06 08.06.2018
Այսօր կառավարության նիստի վերջում օրակարգից դուրս մեկ հարցի է անդրադարձել առողջապահության նախարարը: Նա հիշատակել է նախորդ օրվա դեպքի մասին: Նորք-Մարաշում կեսգիշերն անց հրավառություն է եղել ու հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը: Ոստիկանություն ուղղված բողոքը, դիմում-հայտարարությունները, այս դեպքերում, որպես կանոն արդյունք չեն տալիս: Վարչապետը լսել է ու կոշտ հանձնարարականներ ուղղել ոստիկանապետին:
«Եթե պարզվի, որ մինչև հիմա համապատասխան բաժանմունքը որևէ միջոց չի ձեռնարկել, ապա դուք կձեռնարկեք միջոց էդ ոստիկանական բաժանմունքի պատասխանատուների նկատմամբ»,- ասել է վարչապետը Վալերի Օսիպյանին:
Ոստիկանապետը նշել է, թե իրենք խիստ են մոտենում, բայց դա շատ դժվար հայտնաբերվող փաստերից է: Վարչապետն էլ այս անգամ ծիծաղով է արձագանքել:
«Էդ սենց թռնում է, պայթում է, ու սովորաբար մութ ժամանակ: Կարելի ա գնալ ու հայտնաբերել, ամենահեշտ հայտնաբերվողն է»,- պատասխանել է վարչապետը:
Ոստիկանապետը շարունակել է, թե կրակողները չեն սպասում նույն տեղը:
«Դե, ուրեմն մի հատ էլ հայտարարություն արեք, թե կրակողներին կոչ ենք անում ևս կես ժամ սպասել մինչև ոստիկանությունը գա հասնի: Ռեստորանում դա արվում է շարունակաբար, ու ռեստորանը չի փախնում հրավառությունից հետո: Փաստորեն բակում հրավառություն անողին չե՞նք կարող հայտնաբերել: Այդպես էլ ընտրակաշառքը չենք կարող հայտնաբերել, բնակարանային գողությունը չենք կարող հայտնաբերել: Օրենքը ընդունում ենք, հետո բացատրում ենք, թե ինչի չենք կարող դա իրականացնել: Եթե չի կարող համապատասխան ծատայությունը ապահովի, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում: Չպիտի լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո և վերջ»,- բարկացած տոնով ասել է վարչապետը:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...