«Կոշ» ՔԿՀ նախկին պետի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

«Կոշ» ՔԿՀ նախկին պետի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

11:37 17.04.2020

2019թ.  հուլիսի 25-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ ծառայողական պարտականությունները չկատարելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ:

Հետագայում քրեական գորրծը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ն նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու դիմաց միջնորդավորված ձևով՝ այլ անձի օժանդակությամբ խոշոր չափերով կաշառք է ստացել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, քրեական աշխարհում և դատապարտյալների շրջանում հեղինակություն ունեցող Հ.Կ-ից:

Մասնավորապես, պարզվել է, որ Հ.Կ.-ի նախաձեռնությամբ վերջինիս ծանոթ, նույն քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Ա. Հ.-ն, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ի հետ 2019թ. սեպտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գործող մի ավտոլվացման կետում հանդիպել է վերջինիս և նրա ավտոմեքենայում փոխանցել կաշառքի գումարը՝ 700 000 ՀՀ դրամը: Դրանից անմիջապես հետո երկուսն էլ բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկի նախկին պետը, օգտվելով իր լիազորություններից, 2018թ. մարտին քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնում նշանակել է իր հարևանին՝ նրան վերապահելով քրեակատարողական հիմնարկի ծառայողական ավտոմեքենայի շահագործումը։ Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ Լ. Բ.-ն վերջինիս բանավոր ցուցում է տվել պահպանության ապահովման բաժին աշխատանքի հաճախելու փոխարեն կատարել իր անձնական հանձնարարություները և լինել իր անձնական վարորդը։  Նշված անձը 2018թ. մարտի 28-ից մինչև 2019թ. սեպտեմբերի 25-ը, զբաղեցնելով ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, ստանալով աշխատավարձ, պարգևավճարներ ըստ հաստիքացուցակի, փաստացի տվյալ բաժին աշխատանքի չի հաճախել, փոխարենը կատարելով ՔԿՀ պետի անձնական վարորդի պարտականություններ, որպիսի հաստիք քրեակատարողական հիմնարկում նախատեսված չի եղել։ Նշված ողջ ժամանակահատվածի համար, սակայն, կազմվել են վերջինիս՝ նշանակման պաշտոնում աշխատանքի ներկայանալը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրեր, որոնք հաստատվել են ՔԿՀ պետի կողմից։ Այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա հիշյալ ժամանակահատվածի համար նրա անվամբ հաշվարկվել և նրա քարտային հաշվին, որպես աշխատավարձ և պարգևավճար, փոխանցվել  է ընդհանուր 2.4 մլն ՀՀ դրամ։ Այդ կերպ վատնման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով պետական միջոցները։

Նկատրագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, որը բողոքարկվել է վճռաբեկության կարգով։

Ընդ որում, որպես վնասի հատուցման միջոց՝ քրեական գործով կալանք է դրվել նրա անշարժ գույքի և ավտոմեքենայի վրա:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի՝ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Կ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս մտերիմ, նույն ՔԿՀ նախկին դատապարտյալ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննությունն ավարտվել է:  Քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

BACK_TO_TOP