15:15 23.12.2017
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ գործարարներից է, ովքեր տարեսկզբին հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:
ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում «Շաքրո Մոլոդոյ» անունով հայտնի Զախարի Կալաշովի, Յուրի Պիչուգինի («Պիչուգա»), Ռուբեն Թաթուլյանի («Ռոբսոն»), Ալիմջան Տոխտախունովի (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինի (Տյուրա կամ Կինոմեխանիկ), Վասիլի Խրիստոֆորովի (Վասյա Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևի (Կոլյա Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլիի (Լաշա Տոլստիյ), Վլադիսլավ Լեոնտևի (Վադիկ Բելիյ), ինչպես նաև Ուզբեկստանի քաղաքացի Գաֆուր Ռախիմովի (Գաֆուր Սեդոյի) նկատմամբ։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև սոչիաբնակ Ռուբեն Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոց և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։
«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշով ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։ Բացի այդ նա մի քանի անգամ օգնել է օրենքի հետ խնդիրներ ունեցող «օրենքով գողի»»,- նշվում է OFAC-ի հաղորդագրությունում։
Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձագիր ունի։ Այս տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը նրան տրվել է «օրենքով սահմանված կարգով»։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված այս նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։
«Օրենքով գողեր» կազմակերպությունը եվրասիական քրեական սինդիկատ է, որը ներգրավված է բազմաթիվ ապօրինի գործողությունների մեջ ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է OFAC-ի տնօրեն Ջոն Սմիթը.- «Օրենքով գողերին պատժամիջոցների ցուցակում ներառելը ընդհանուր մարտավարության մի մասն է, որի նպատակն է ԱՄՆ-ին վտանգ սպառնացող անդրազգային հանցավոր կազմակերպությունների ֆինանսական ենթակառուցվածքների ոչնչացումը»։
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...