Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

23:25 24.04.2020

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), որի անդամ է նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«1915թ ապրիլի 24-ին Ստամբուլում 250 հայ մտավորական ձերբակալվեց և աքսորվեց Այաշ ու Չանքըրը։ Այնուհետև նրանց սպանեցին։ Ապա «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ ժողովուրդը աքսորվեց իր հայրենիքից, որտեղ ապրել էր հազարավոր տարիներ և մեծամասամբ բնաջնջվեց։

«Այդ աքսորը քաղդեացի, եզդի և հույն ժողովուրդների ու հատկապես հայ ժողովրդի կյանքում մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Անատոլիան քրիստոնեազրկվեց»։

Հայտարարության մեջ շեշտվել է, որ ցեղասպանության հետևանքով հայերի անշարժ գույքը և մշակութային ժառանգությունը պետական որոշմամբ առգրավվել է։

«Թուրքիան 105 տարի է, ինչ չի առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Ընդհակառակը, ցեղասպանության գլխավոր հանցագործներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով 100-ավոր հաստատություններ են անվանակոչվել»,- նշվել է քրդամետ կուսակցության հայտարարությունում և շեշտվել, որ ոճիրն անպատիժ է մնացել և կրկնվել է։

Նշվում է, որ Թուրքիան դարձել է մի երկիր, որտեղ 105 տարի է, ինչ  ատելության խոսքը և ատելության հողի վրա արված հանձագործությունները «քայլում են՝ ձեռք ձեռքի տված»։

«Հայոց ցեղասպանությունն ընդունվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից։ Սակայն մեր խորհրդարանում՝ այն երկրում, որտեղ տեղի է ունեցել մեծ ողբերգությունը, այդ մասին 105 տարի չի խոսվել։ Մեծ ավերածությունը/կոտորածը ոչ թե պետք է քննարկվի այլ երկրների խորհրդարաններում, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում, այսինքն այն երկրի խորհրդարանում, որտեղ տեղի է ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ։։

Ըստ քրդամետ կուսակցության՝ Թուրքիայում անցյալում կատարված հանցագործությունների հետ առերեսումը, ճանաչումը և դատապարտումը հասարակական խաղաղության գործում մեծ ներդրում կունենա։

«Որպես Անատոլիայի հին ժողովուրդների թոռներ՝ ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը։ Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր ամբողջ սրտով և հարգանքով ոգեկոչում այդ ընթացքում սպանված բոլոր մարդկանց»,- եզրափակվում է հաղորդագրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

BACK_TO_TOP