08:28 25.04.2020
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենսկի տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների: Այս մասին ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ապահովվեց նաև արարողության հեռարձակումը ուղիղ եթերով:
Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևի կողմից:
Գագիկ Ղալաչյանը, իր ելույթում ներկայացնելով օրվա խորհուրդը, ընդգծեց, որ ցեղասպանության փաստն ընդունելը և դատապարտելն ունեն զսպող նշանակություն աշխարհում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման գործում, ինչին էլ ուղղված են ՄԱԿ շրջանակներում և ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. կոնվենցիայի հիման վրա ՀՀ կողմից ներկայացվող բանաձևերը և ձեռնարկվող այլ քայլերը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ս.Կարամիշևին ռուս ուղղափառ եկեղեցու տարածքում հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունն ավանդաբար ստեղծելու և եղբայրական եկեղեցու ցուցաբերած համերաշխության համար:
Այնուհետև ՀՀ դեսպանը ծաղկեպսակ դրեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:
Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Ուստ-Կամենոգորսկի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք մատուցեցին Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 24-ի տվյալներով «HyeID» արդարության առցանց երթին միացել է Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում գտնվող 683 անձ»:
https://www.facebook.com/armembkz/posts/3067747819952544?__xts__[0]=68.ARCXI2QvFCZgY0hQoMjFUN1w5URxQBpRhoHeoawCgw1kYyE46dBYSLhFzRuXK4ymhsBGV91pd3T98iRgEkNr-OArX_RNRAiJpxuh6eZOkMnRvvQ6P6qI_Btp3MHptZPEDztO7ItfoniGhnYsqptRMA-sTtyZRprt833V7ufgVhefsZ8hlMm0P4hgMTW-Zz8Hw6d7I_YnU02v5IVnZBeLZD7JwUf4nVgYqFrSD6dA6MIsXXRO3u5C0Ct0xfySHv49HBO75Cv8UqA-CctIrdEsU8-baa-v82AtPUdlJPAiBofRU1W91Plm4FH64eeRGosMi651LXlBepxHCDyBAlN-GKvDm9aY&__tn__=-R
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:53 08.07.2025
ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...
14:45 08.07.2025
Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...