15:08 25.12.2017
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը այսօր ներկայացրել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» ծրագրի ընթացքի արդյունքները:
Օրենսդրության ոլորտում իրականացրած և իրականացվելիք փոփոխություններից բացի, հաջորդ տարվանից փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար Հայաստանում նախատեսվում է անցկացնել ինտեգրման կողմնորոշման և հայոց լեզվի դասընթացներ, ինչպես նաև նրանց կտրամադրվի բնակարանների վարձակալելու սուբսիդիաներ:
Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախատեսվում է կառուցել ապաստան հայցողների ընդունման կենտրոն՝ 120 անձի համար:Այդ նպատակով ՀՀ կառավարության կողմից կհատկացվի 2.5հա տարածքև ակնկալվում է շինարարությունն իրականացնել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Նախնական հաշվարկներով շինությունը կարժենա մոտ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Կստեղծվի նաև միգրանտների կողմից կատարվող դրամանակն փոխանցումները դյուրացնող վեբ կայք, որը հնարավորություն կտա արտասահմանյան երկրներում բնակվող հայ միգրանտներին մշտապես թարմացվող արժանահավատ տեղեկություններ ստանալ այդ պետությունից դեպի Հայաստան դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկների վերաբերյալ:
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...