Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը մեղսունակ է ճանաչվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+25.09 oC

Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը մեղսունակ է ճանաչվել

16:56 25.12.2017

«Փաստինֆո»-ն փոխանցում է որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը մեղսունակ է ճանաչվել: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ըստ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռ. Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում և իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:

Հիշեցենք,  որ 2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:

Նշենք նաև, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, սպանվածի կնոջ հարազատները հայտնել են, որ կինն ամուսնու կողմից պարբերաբար ծեծի և նվաստացումների է ենթարկվել, առողջական խնդիրներից զատ` նույնիսկ կեղծամ է կրել, քանի որ մազերը թափված են եղել՝ քաշել պոկելու հետևանքով:

Դեպքի օրը ևս ամուսինները վիճաբանել են, և կնոջ նկատմամբ ամուսնու կողմից բռնություն է կիրառվել, որից հետո էլ, ըստ տեղեկությունների, կինը քնած ամուսնուն կացնահարել է:

Ինչ վերաբերում է նրանց որդուն, ով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանքից ազատվել է, դեպքից հետո մոր կանչով տուն է եկել և օգնել է հոր դին տանից տեղափոխել ավտոմեքենայով և թաքցրել այն վայրում, որտեղ օրեր անց հայտնաբերվել է դիակը:

Սոնա Տռուզյանը նաև  տեղեկացրել է,  որ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործի նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

16:17 03.05.2025

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

16:11 03.05.2025

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: ...

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

16:00 03.05.2025

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […] ...

BACK_TO_TOP