15:17 08.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ձեռքը վերցրեց իր առջև դրված շիշը: Վարչապետը այս կերպ նմանակեց համացանցում տարածվող կադրերին, որոնցում երևում է՝ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը վերցնում է իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի առջև դրված շիշը՝ նրա ձեռքից «փախցնելով» այն: Փաշինյանը հիշեցրեց՝ ջրի շիշը մի անգամ էլ է «զենք» դարձել Սասուն Միքայելյանի ձեռքում:
«Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին, այսօր թերևս այդ քաղաքական ժառանգությունը … դրանով էլ կավարտվեր թերևս միջադեպը, բայց, այո՛, մենք այսօր պարտվեցինք, ես դատապարտում եմ, հարգելի՛ պարոն Միքայելյան, ձեզ, ես դատապարտում եմ ինձ, մեզ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ցանկանում է վերցնել այն մարտահրավերը, որ ԱԺ ամբիոնից նետեց իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտի ֆլորայի ու ֆաունայի մասին:
«Բայց ես այլաբանական խոսակցությունը կուզեմ տեղափոխել իրական խոսակցության դաշտ և ասել՝ որպես կառավարության գործունեության արդյունք՝ ուղղակի, թե ոչ ուղղակի․ 2019 թ. ընթացքում երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Տավուշի մարզում: 2020 թ. մայիսին արձանագրվել է, բայց դե ֆակտո դա տեղի է ունեցել 2019 թ. դեկտեմբերին, կովկասյան ընձառյուծը 1970-ից հետո առաջին անգամ երևացել է իմ հայրենի Տավուշի մարզում և իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում: Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում և շատ ուրախալի իրադարձություն: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին, և կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ, բռնությունից զերծ Հայաստանում»,- նշեց վարչապետը:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...