17:35 26.12.2017
Պաշտոնական արարողություններից ու հանդիպումներից հետո ի պատիվ Թբիլիսի այցելած Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ նախագահները հանդես են եկել հայ-վրացական բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված բաժակաճառերով։
«Մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին: Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը և թե՛ վրացական հացը, գինին և խոհանոցը։ Իհարկե, հայ-վրացական բարեկամության թելերից մեկն էլ մեծաքանակ հայ համայնքն է, որը լինելով վրաց հասարակության ներդաշնակ մի մասը՝ ձեր ժողովրդի հետ միասին կերտում է Վրաստանի ապագան», — նշել է Հայաստանի նախագահը:
«Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի և Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով», — իր բաժակաճառում նշել է Վրաստանի նախագահը:
Ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանն այցելել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որը վերանորոգումից հետո վերածվել է գիտամշակութային կենտրոնի։ Թումանյանի տան ավանդույթով այստեղ կազմակերպվել է թեյախմություն։
Այսօր առավոտյան նախագահ Սարգսյանը Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի։ Նախագահին ուղեկցել են հայկական համայնքի ներկայացուցիչները։ Ապա Հայաստանի ղեկավարին ընդունել է Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը։ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին՝ գահակալման 40-ամյակի առթիվ, և շնորհակալություն հայտնել հայ և վրացի ժողովուրդների բարեկամության պահպանմանն ուղղված աղոթքների համար:
Հայաստանի նախագահն այսօր հանդիպում է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության հարցեր, ապա նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի հուշամատյանում․
«Հավատացած եմ, որ մեր խորհրդարաններին մեծ առաքելություն է վերապահված դարերից սերող մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում. չէ՞ որ Հայաստանում և Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխություններով վերաիմաստավորվեց երկու խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Ուստի մաղթում եմ, որ վերջին շրջանում նոր շունչ ստացած մեր միջխորհրդարանական կապերը տարեցտարի առավել սերտանան, ընդլայնվեն ու խորանան՝ դառնալով ևս մեկ շարժիչ Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար»։
Այս ընթացքում նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում Վրաստան մեկնած պաշտպանության նախարարը հանդիպեկ է Վրաստանի իր գործընկերոջ հետ։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում գործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հայկական կողմին առաջարկել է շարունակել դասընթացները Վրաստանի «Սաչխերե» լեռնային պատրաստության դպրոցում:
Վրաստանում նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը եղել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Կողմերը փաստել են, որ այս տարի նկատելի առաջընթաց է գրանցել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, ակտիվացել են զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու այլ ուղղություններով համատեղ աշխատանքները: Քննարկվել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...