12:30 14.05.2020
Այսօր ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է իր՝ վերջին օրերին արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին:
«Բանկային գաղտնիքի մասին է հիմնական ասելիքս, երբ վարչապետը հայտարարեց, որ 9-րդ ծրագրով կառավարության, որով պետք է աջակցություն ստանան խոցելի խմբերը, աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 մլն դրամից ու 1 մլրդ-ից ավելի ավանդ ու կոնկրետ թիվը հիշեց, դա թույլ տվեց ենթադրելու, որ խախտվել է բանկային գաղտնիքը, դրա հիման վրա սկսեցին արվել երակացություններ, որ բանկային գաղտնիքը պաշտպանված չէ: Իրոք նման կասկած կարող է լինել մարդկանց մոտ, որովհետև ընթացակարգերին չեն տիրապետում, բայց արվում է միտումնավոր, որ մարդկանց մոտ տպավորություն լինի, թե իշխանությունը զբաղված է օրենքը խախտելով»,- ասել է նա:
Թունյանը պարզաբանել է, թե ինչպես իշխանությունը իմացավ թիվը՝ առանց բացահայտելու անձանց բանկային գաղտնիքը: Նշել է, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալը բանկային գաղտնիք է, բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները կարող են ստանալ հարցման միջոցով:
«Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել և իմանալ, թե ինչպես է իքս բանկի միջոցով 30 հզր շահառու աջակցություն ստացել, կարող է հարցում անել և իմանալ, թե իքս թվով շահառուների մեջ քանի հոգի ունեն 1 մլն դրամից ավելի ավանդ՝ առանց կոնկրետ անձանց մասին տեղեկություն ստանալու: Ավանդատուների ընդհանուր թիվն անհրաժեշտ ինֆորմացիա է, որ պետությունը կարողանա ճիշտ քաղաքականություն վարել»,- ասել է Թունյանը:
Նա նաև հայտարարությամբ է հանդես եկել՝ խոսելով իր արտահայտությունների ու հասարակության շրջանում դրանց ընկալման մասին, ասել է.
«Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ովքեր չեն հասկանում, խոսքը վերաբերում է ոչ թե այն մարդկանց, ովքեր էդպես մտածում են, այլ նրանց, որոնք միտումնավոր մեղադրանք են հնչեցնում գործող իշխանությունների հասցեին, խոսքը վերաբերում է կոնկրետ էն մարդկանց, ովքեր անում են միտումնավոր: Նշածս բացատրությունից հետո, եթե մեկը կապացուցի, որ սխալ եմ ասում, էդ ժամանակ եթե ապացուցեն, կընդունեմ, որ սխալ եմ, եթե մարդն այս ամենից հետո անում է հայտարարություններ՝ շահեր հետապնդելով, խոսքս վերաբերում է նրանց, ոչ թե բոլոր քաղաքացիներին:
Ինչ վերաբերում է գործընկերներին, որ առանձին հոլովակներ են նկարում, ես խոստացել եմ իմ ժամանակը չծախսել այնպիսի թեմաների վրա, որոնք կառուցողական արդյունքի չեն տանում, մեր հարկատուների փողերը, որոնցով վճարվում ենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, օգտագործելու եմ կառուցողական նպատակների համար, իսկ էն մարդիկ, ովքեր ընկալել են այնպես, ինչպես ասում են, իրենցից ներողություն եմ խնդրում, ես չէի կարող մեր հասարակության անդամների մեծ մասին վիրավորել»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...