14:03 16.05.2020
ՀՀ վարչապետն արդյունավե՞տ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը, թե՞ անհրաժեշտ են նոր ձևաչափեր, նախկին նախագահների հետ քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց.
«Որ պահին անհրաժեշտություն տեսնեմ, խնդիր չեմ տեսնում, բայց կարծում եմ՝ կա այսպիսի հանգամանք, նախկինում վարած բանակցությունների մասին ինֆորմացիան՝ ինստիտուցիոնալ ինֆորմացիան պետական կառավարման հմակարգում, համենայն դեպսմ այն ինֆորմացիան, որի կարիքը մինչ այս պահն ունեցել եմ, առկա է, իմ ձեռքի տակ է»:
Ձևաչափի մասին խոսելով՝ վարչապետը հիշեցրեց՝ բազմիցս արտահայտել են կարծիք, որ Արցախի ընտրված ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին կարևոր և էական են համարում, քանի որ չեն պատկերացնում լուծում՝ առանց նրանց մասնակցության:
«Ես ի՞նչ եմ հայտարարել նախկինում, ասել եմ՝ եթե կլինի այնպիսի լուծում բանակցությունների արդյունքում, որին ես ոչ թե հակված կլինեմ ասել «այո», այլ որին կմտածեմ, որ գուցե չարժե ասել «ոչ», առանց մեր ժողովրդի հետ խորհրդակցելու, եթե կլինի, կձևավորվի այդպիսի տարբերակ, ես ԱԺ-ում էլ եմ նկարագրել ճանապարհը՝ վերցնել այդ տարբերակը, գալ, առաջինը խոսել ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների, խորհրդարանների և ժողովրդի հետ: Այսինքն՝ այդ հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ այլ տարբերակ չի կարող լինել:
Հարց են տալիս՝ իսկ կարո՞ղ է ՀՀ կառավարությունը կամ վարչապետն Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնալ; Այդ հարցը դուք ինձ չեք տալիս, ձեզ եք տալիս՝ դուք համաձա՞յն եք Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց՝ իրենք կաշկանդված չեն լինելու բանակցային սեղանի շուրջ:
13:07 10.07.2025
Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՀուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ […] ...
12:59 10.07.2025
9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […] ...
12:50 10.07.2025
ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի ԱլոնսաՄադրիդիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու: «Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ […] ...
12:43 10.07.2025
Նյու Դելիում տեղատարափ անձրևի պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվելՀուլիսի 10-ի գիշերը Նյու Դելիում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևներից հետո Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ավելի քան 300 չվերթ է հետաձգվել, հայտնում է Flightradar ինքնաթիռների հետևման ծառայության տվյալները։ Մոտ 10 ինքնաթիռ փոխել է իր ուղղությունը և վերահասցեավորվել է Ջայպուր և Լաքնաու քաղաքներ վայրէջք կատարելու համար: Հուլիսի 9-ի երեկոյան Նյու Դելիում սկսվել և կեսգիշերից հետո շարունակվել […] ...
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:30 10.07.2025
ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը: Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու […] ...