16:04 16.05.2020
Ազգային ժողովը վավերացրեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխային պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիան: Ի՞նչ գործառույթներ են իրականացվելու դպրոցներում համապատասխան մասնագետներ ընդգրկելու և ծրագիր մշակելու հարցում: Այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առցանց ասուլիսի ընթացքում:
«Մեծ աղմուկ կա կոնվենցիայի շուրջ, որ այլասերում են մեր երեխաներին … Ուզում եմ ուղղակի հոդված կարդամ այդ դպրոցներում երեխաների իրազեկվածության մասին: Մեջբերում եմ Լանզարոտի կոնվենցիայից:
Հոդված 6. երեխաների ուսուցումը յուրաոանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով՝ պետք է տրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես կապված տեղեկատվական ու հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ պետք է ծնողներն իրազեկված լինեն, հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ՝ երեխաները ճանաչեն այդ դեպքերը, հետո իրենց ծնողներին ասեն դրա մասին, որ փակ չմնա թեման:
«Ինչի՞ հետ են կապված մանկապղծության դեպքերը: Այդ պոտենցիալ մանկապիղծներն իննսուն տոկոսով համոզված են, որ երեխան ո՛չ կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ: Այսօր տասնյակ սեռական բռնության դեպքերի հսկայական մասը վերաբերում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությանը: Այդ ոտնձգության համար դաշտը ստեղծում է մթնոլորտը, որ դա թեմա է, որ չի խոսվում»,- ասաց Փաշինյանը:
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...