11:09 19.05.2020
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։
«Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում կառուցված փայտյա տնակում, որոնք կոչվում են «ֆինն-տնակներ»»,- ասաց վարչական ղեկավարը։
Ըստ Մելս Մանուկյանի՝ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01։00-ի սահմաններում։ Առաջինը ծուխը նկատել ու ահազանգել են հարևանները, իսկ տան բնակիչները չեն հասցրել տնից դուրս փախչել։
«Տատիկը մինչև վերջին պահը օգնություն էր կանչում, ձայնը լսվում էր, բայց տնակին մոտենալ հնարավոր չէր, օգնել չկարողացանք, իսկ հարսը երևի ծխահարվել էր հենց սկզբից, օգնություն չէր կանչում։ Երկուսի մարմիններն էլ գրեթե ամբողջությամբ այրվել են։ Տատիկի տեղը մոտավոր գիտեինք, հրշեջները ժամը 3-ի սահմաններում մարմինը գտան, իսկ հարսի մարմինը՝ լուսադեմին՝ ժամը 06։00-ի սահմաններում։ Հենց անկողնում էր մնացել։ Հրշեջներն ահռելի աշխատանք կատարեցին, ամբողջ տնակի տարածքը բահերով փորեցին, որ գտնեն մարմինները»,- պատմեց Մելս Մանուկյանը։
Դեպքի վայր էր մեկնել 4 մարտական հաշվարկ՝ 2-ն Անիի հրշեջ կայանից, մեկն՝ Արթիկից, իսկ մյուսն էլ օգնության էր հասել Գյումրիից։
«Տնակները կողք -կողքի են կառուցված, հրշեջները հիմնականում պաշտպանում էին, որ կրակը հարևանությամբ գտնվող տնակներում չտարածվեր, բայց հարևանի տնակի կտուրը սկսել էր արդեն վառվել։ Մեքենան հենց տան մուտքի դիմաց այրվում էր, հնարավոր չէր դռներին մոտենալ, պատուհանները կոտրելով կարողացել ենք բնակիչներին դուրս հանել»,-նշեց վարչական ղեկավարը։
Հարևաններն ու համագյուղացիներն առաջին օգնություն ցուցաբերել չեն կարողացել, քանի որ գյուղում ջուր չկա, օգտվում են ջրհորներից։ Հարևանությամբ կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան մասամբ այրվել են։ Կրակը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին։
Լուսաղբյուրի վարչական ղեկավարը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ կատարվածի մասին արդեն տեղեկացրել են մահացածների հարազատներին, նրանց հետ կապի մեջ են, բայց արտակարգ դրության պատճառով Սոչիից Հայաստան վերադառնալ չեն կարողանում։ Դիմել են հյուպատոսարան ու տեղեկացել, որ Սոչիից առաջիկա օրերին դեպի Հայաստան թռիչք նախատեսված չէ։ Մահացածների ընտանիքի անդամները համայնքի ղեկավարին խնդրել են մարզային ղեկավարության միջոցով օգնել հասնել հայրենի գյուղ ու մասնակցել հուղարկավորությանը, քանի որ գյուղում այլ հարազատներ չունեն։
Տնակի տարածքն արդեն մաքրվում է:
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...