10:32 20.05.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է երեշ հուշադրամի թողարկման մասին։
Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակ
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է:
Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1894-1895 թթ.): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երևանում, Թիֆլիսում, Մոսկվայում: 1916 թ. աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: Թադևոսյանը Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923 թ.) և առաջին պրոֆեսորներից է:
Լինելով հիմնականում երփնագրող` Թադևոսյանի տաղանդը դրսևորվել է նաև գրաֆիկայի, կիրառական արվեստների, խճանկարի, մանրաքանդակի ոլորտներում: Թադևոսյանի առաջին իսկ գործերը վկայում են նրա խոր գունազգացողության, դասական ավանդույթներին հավատարմության մասին: Մեծ արժեք են ներկայացնում նկարչի թարմաշունչ ու քնարականությամբ լեցուն բնապատկերները («Արագած», 1917 թ., «Արարատ», 1934 թ.):
Թադևոսյանը փայլուն դիմանկարիչ է: Նրա վարպետությունը դրսևորվել է վաղ դիմանկարներում («Ա. Շիրվանզադե», 1929 թ., «Հ. Թումանյան», 1933 թ.), իսկ թեմատիկ դիմապատկերի ամենանշանավոր գործը նրա վերջին կտավն է` «Կոմիտասը» (1935 թ.): Լինելով հայ ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակակիցը` Թադևոսյանը պարբերաբար անդրադարձել է նաև իր ժողովրդի անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ», 1910 թ., «Արշակ և Փառանձեմ», 1921 թ.):
Եղիշե Թադևոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր:
Դիմերես՝ հատված Եղիշե Թադևոսյանի «Նկարչի կինը՝ Ժյուստինը» (1903 թ․) կտավից։
Դարձերես՝ հատվածներ Եղիշե Թադևոսյանի կտավներից՝ «Ինքնադիմանկար» (1933 թ․), «Սևանա կղզու Առաքելոց եկեղեցին» (Էտյուդ, 1934 թ)։
Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը 100
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 28,28
Չափը 28,0 x 40,0
Տպաքանակը 500
Դրամաշուրթը հարթ
Որակը լավացված:
Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ
Հրաչյա Ներսիսյանը (1895-1961 թթ․) հայ անվանի դերասան է, ԽՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։
Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Ա. Պենկլյանի թատերախմբում։ 1919 թ-ից եղել է Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան։ 1922 թ․ Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի և այլ դերասանների հետ հաստատվել է Խորհրդային Հայաստանում, 1923 թ-ից դարձել է Երևանի առմիշտ բնակիչ և Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) դերասան։
Ներսիսյանի վարպետությունը և տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.):
Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական, դրամատիկական և կատակերգական կերպարանավորումները, որոնց դերասանը հաղորդել է հուզական խորունկ բովանդակություն։ Ներսիսյանի ստեղծագործական պաթոսը կարեկցանքն է հանիրավի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ շեշտված է արտիստի հատկապես վերջին շրջանի դերակատարումներում:
Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով և հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման։
Դիմերես` Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված (գործ` Ստեփան Քյուրքչյանի):
Դարձերես` Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը (գործ` Ներսես Կիրակոսյանի):
Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը 10000
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6
Տրամագիծը 22,0
Տպաքանակը 300
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ:
Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակ
Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան, 1920-2002), ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում, որն ավարտելուց հետո անցել է լրագրողական աշխատանքի: 1945 թ. «Լա Մարսելյեզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածների շարք: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) և այլն):
Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. և ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմություն: 1996 թ. կինոնկարն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակի, իսկ սցենարը թարգմանվել և հրատարակվել է տասնյակ լեզուներով` դառնալով հայի անկոտրում ոգու և վերապրումի խոսուն վկայագիրը:
Դիմերես` Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» և «Սեզար» մրցանակների պատկերները։
Դարձերես` Անրի Վեռնոյի դիմապատկերը, կինոժապավեն և «Արգելված պտուղը» (1952 թ․) ու «Մի գիշերվա պատմությունը» (1960 թ․) կինոնկարների պաստառներից հատվածներ։
Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը 100
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 28,28
Չափը 28,0 x 40,0
Տպաքանակը 500
Դրամաշուրթը հարթ
Որակը լավացված:
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...