09:37 21.05.2020
Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել Գլաձոր համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ ամրագրված «Գլաձոր համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն։
Սակայն ավագանու այս որոշումից հետո Վայոց ձորի մարզպետը գրություն էր ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել էր ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը: Բայց ավագանին 2019թ հունիսի 14-ի հերթական նիստում միաձայն մերժել էր վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի այդ առաջարկը։
Այս ամենից հետո Վայոց ձորի մարզպետը դիմել էր վարչական դատարան՝ փորձելով դատական ճանապարհով պարտավորեցնել Գլաձորի ավագանուն անվավեր ճանաչել իր որոշումը։ Սկզբում հայցադիմումը մերժվել էր ու հետ էր վերադարձվել։ Դատարանը դիմողի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, իսկ դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:
Այնուհետև մարզպետը կրկին էր ներկայացրել հայցադիմումն՝ արդեն ուղղված տարբերակով և իր լիազորությունները հիմնավորող փաստաթղթերով, որն էլ 2019թ օգոստոսի 23-ին ընդունվել էր վարույթ։
Եվ ահա, ՀՀ վարչական դատարանը՝ քննարկելով այդ հայցադիմումը, 2020թ ապրիլի 17-ին որոշում է կայացրել վարչական գործի վարույթն ըստ դիմումի Վայոց Ձորի մարզպետի ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ համայնքի ավագանու «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» 29.04.2019թ թիվ 44 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, կարճել:
Դատարանի այս որոշման մեջ մասնավորապես նշված է հետևյալը․
«…Դատական վերահսկողության օբյեկտ են հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը և հանրագրին պատշաճ պատասխան չտալու կապակցությամբ դրսևորված անգործությունը:
Դատարանի գնահատմամբ՝ հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալը /հավանություն տալու մասին որոշումը/ ենթադրում է որոշակի գործընթացի մեկնարկ, մասնավորապես, հիմք է հանդիսանում հավանության արժանացած առաջարկությունը կատարելու /կյանքի կոչելու/ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար, որոնք կարող են դրսևորվել տարբեր իրավական ակտերի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի ընդունման ձևով: Հանրագրում նշված առաջարկությանը հավանության տալը /հավանություն տալու մասին որոշումը/ հանդիսանում է հանրագրի քննարկման արդյունքում տրամադրված պատշաճ պատասխան, չի սահմանում վարքագծի որևէ պարտադիր կանոն անորոշ թվով անձանց համար և ըստ այդմ՝ չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտ, և դրա իրավաչափությունը չի կարող վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով…
…Ավելին, հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումն ինքնին դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով դատական վերահսկողության օբյեկտ կարող են հանդիսանալ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված միջացառումների շրջանակներում ընդունվող /ընդունվելիք/ վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը: Սույն դեպքում, վիճարկվող որոշմամբ Գլաձոր համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019թ. ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացված «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Նշված որոշումը հիմք է այդ առաջարկության կատարման ուղղությամբ որոշակի միջոցառումներ ձեռնարկելու համար: Վիճարկվող որոշումը վարքագծի որևէ պարտադիր կանոն չի բովանդակում և ըստ այդմ՝ նորմատիվ իրավական ակտի բնույթ չունի: Դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ որոշման համարից հետո բացակայում է «Ն» /նորմատիվ/ տառը, որի միջոցով իրավական ակտն ընդունած մարմինը, «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքիք 19-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, նշում է կատարում այդ ակտի նորմատիվ բնույթի մասին:
Դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող որոշումը դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով վիճարկման առարկա կարող են դառնալ սույն գործով վիճարկվող որոշմամբ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված /ձեռնարկվելիք/ միջացառումների շրջանակներում ընդունվելիք վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ առկա է սույն գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության…»:
Վայոց ձորի մարզպետը բողոքարկել է դատարանի այս որոշումը վերաքննության կարգով, ինչին Գլաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Թարվերդյանն անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ։
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...