13:50 21.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց այս պահին իրենց հասանելի ֆինանսական միջոցները՝ պատասխանելով քննադատությանը, թե դրանք գաղտնի են պահվում: Նախարարը նշեց՝ մինչ այժմ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1 մլրդ 98 մլն դրամ, 2 մլրդ դրամից ավել հատկացվել է պետական բյուջեից, 1 մլրդ 420 մլն շուտով կստանան պետբյուջեից։ Ընդհանուր առմամբ ստացվել է 4 մլրդ 540 մլն դրամ, իսկ փաստացի ծախսը, որ դուրս է եկել այդ հաշվեհամարից, այսինքն՝ վճարվել է, կազմել է 2,4 մլրդ դրամ:
«Ես սա համարում եմ կատաստրոֆիկ փոքր թիվ նման միջոցառումների համար. տարբեր գնահատականներով մինչև տարեվերջ մեր երկրին մոտ 300 մլն դոլար է անհրաժեշտ լինելու: 464 մլն դրամ արդեն ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, մինչ օրս կատարված շինաշխատանքների ընդհանուր արժեքը 752 մլն դրամ է, 464 մլն-ը վճարվածն է»,- ասաց նա:
Բուժսարքերի մասով՝ Թորոսյանը նշեց՝ դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, որը կծախսեն, մոտ 1,6 մլրդ դրամ է՝ մատակարարված արդեն 492 մլն դրամ, սպասողական՝ 970 մլն դրամ, մրցութային՝ 164 մլն դրամ:
Նախարարից ճշտեցին՝ շրջանառվում են լուրեր, որ կարանտինային գոտիներում աշխատողները բարձր աշխատավարձեր են ստանում, դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են: Թորոսյանը պատասխան հարց ուղղեց.
«Ցածր աշխատավարձերի մասին լուրե՞ր պետք է շրջանառվեին՝ մարդիկ 24 ժամ աշխատում են՝ իրենց կյանքը զոհասեղանին դրած»:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...