13:47 21.05.2020
Սննդի արտադրամասերում կորոնավիրուսով վարակման դեպքեր լինո՞ւմ են, կարո՞ղ է վարակը սննդի միջոցով փոխանցվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցերին պատասխանելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց.
«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և լինում են, միջոցառումներ ենք իրականացնում շփման շրջանակը պարզելու համար: Սննդի միջոցով վարակի փոխանցման հնարավորությունը մոտ է զրոյի, ես դեպքերի աճը որևէ կերպ դրանով չեմ պայմանավորում, վարակի փոխանցման նման եղանակ պարզապես չկա»:
Խոսելով հիվանդության տարածման տեմպի մասին՝ նախարարը հայտնեց, որ 15 օրը մեկ կրկնության տեմպ ունենք. դրա պահպանվելու դեպքում 15 օրից կունենանք ավելի քան 10 000 դեպք, ուստի խնդիր ունեն այդ թափը կոտրելու: Նախարարը կրկին անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հարկավոր է թեստավորել բոլոր քաղաքացիներին:
«ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, քանի որ դրա իմաստը չկա, թեստավորվելու են ըստ ցուցումների»,- ասաց նա:
Ի՞նչ են անելու քաղաքացիները՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո: Այս հարցին պատասխանելով՝ նախարարը նշեց.
«Դրական ախտորոշմամբ քաղաքացին կգնա տուն, ավելի շատ պաշտպանիչ միջոցներ կկիրառի, կտանք ուղեցույցներ: Եթե հնարավորություն ունենան ամբողջությամբ ինքնամեկուսանալու երկու շաբաթ, դա ավելի ցանկալի կլինի»:
Խոսելով քաղաքացիների մեկուսացման համար սենյակներ տրամադրած հյուրանոցներին վճարելու մասին՝ նախարարը տեղեկացրեց՝ եղել են հյուրանոցներ, որ անհատույց են տրամադրել իրենց տարածքները. այնտեղ միայն ծախսերի փոխհատուցում է եղել՝ կոմունալ և այլն: Թորոսյանը թիվ չնշեց՝ հայտնելով, որ վճարումները էկոնոմիկայի նախարարությունն է իրականացնում:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...