Կառավարությունն այսօր հաստատեց Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Կառավարությունն այսօր հաստատեց Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը

15:12 21.05.2020

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը:

Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով.

  • Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը։ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նպատակներին համահունչ՝ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Հատկանշական է, որ նախագծում առկա կարգավորումները միտված են հենց այս նպատակի իրականացմանը, որը պետք է նպաստի պետությունում հանցավորության մակարդակի նվազեցմանը։
  • Այդ առումով, օրինակ՝ վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը («տնային կալանք»), օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը։ Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Հանրային աշխատանքներն ուղղակիորեն նախատեսվել են հոդվածների սանկցիաներում և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել այդ պատժատեսակը:

Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով մասնավորապես նախատեսվում է.

  • Վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ, օպերատիվ-հետախուզական գործունեությունը ներառել քրեական դատավարության օրենսգրքի մեջ՝ այն նկարագրելով որպես քննիչի հանձնարարությամբ կատարվող գաղտնի քննչական գործողությունների իրականացում, որի նպատակը այդպիսի գործողությունների արդյունքում ապացույցների ստացումն է։ Այսինքն՝ ներկայում առկա՝ որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն ուղղակիորեն նախաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործելու արգելքը վերանալու է։
    Նախագծով հանցագործության մասին հաղորդում ստանալու կամ անմիջականորեն հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու պահից նախաքննությունը համարվելու է սկսված:
    Նախագծում վերացվել է հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ: Այսպիսի կարգավորումը պայմանավորված է նրանով, որ հետաքննությունը միայն երկարաձգում է քննության առավել պրոֆեսիոնալ ձևի՝ նախաքննության իրականացումը և ոչ մի էական առավելություն չի տալիս, այլ ընդհակառակը, երբեմն նույնիսկ խոչընդոտում է նախաքննության արդյունավետ իրականացմանը, քանի որ նախնական քննության սկզբնական այդ փուլում կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը ոչ միշտ են պատշաճ կարգով ամրագրվում, իսկ որոշ դեպքերում կատարված գործողությունների արդյունքում ստացված նյութին ապացույցի կարգավիճակ տալու համար նույն գործությունը կրկնվում է նախաքննության ընթացքում։ Ուստի, ելնելով քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից՝ նախագիծը հրաժարվել է նաև հետաքննության փուլից և նախաքննությունը դարձրել քրեական վարույթի սկզբնական փուլ:

Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերի համակարգային փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ :

Կատարված աշխատանքի համար արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և Եվրոպայի խորհրդին:

 

 

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP