Թունավոր օձը գաղտնի մոտեցել է աղջկան և հարձակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

Թունավոր օձը գաղտնի մոտեցել է աղջկան և հարձակվել

22:58 21.05.2020

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում թունավոր օձը խայթել է աղջկան, որը մարզվում էր իր տան ետնաբակում: Դեպքի տեսագրությունը ներկայացրել է  Daily Mail-ը:

Մայիսի 15-ին Պերիս Մոնթգոմերին մարզանք էր անում, երբ հանկարծակի նրան է մոտեցել օձը և հարձակվել: Աղջիկը չի նկատել խայթոցի պահը և սկզբում մտածել է, թե ոտքը փայտն է վնասել:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է օձը խայթում Պերիսին, և նրա ոտքից արյուն է գալիս: Նա հանում է կոշիկը և ուսումնասիրում վնասվածքը ՝ չիմանալով, որ դա թունավոր օձի խայթոց է:

Նրա մայրը՝ Թրեյսի Մոնթգոմերին, Պերիսին տարել է բժշկի մոտ, որտեղ նրան հակաթույն են ներարկել: «Սկզբում ես մտածեցի, որ նրան մեղու է կծել և մի փոքր  սոդա քսեցի այդ հատվածին: Բայց այն սկսեց այտուցվել և մանուշակագույն դառնալ, ուստի շտապեցինք հիվանդանոց», – ասել է նա:

Պարզվել է, որ այդ օձի խայթոցը մահացու չէ մարդու համար, բայց թույնն առաջացնում է ուժեղ ցավ, այտուց և սրտխառնոց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

17:54 29.07.2025

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

17:48 29.07.2025

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...

Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

17:43 29.07.2025

Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի […] ...

Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

17:25 29.07.2025

Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...

Եղեգնաձորի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնման դեպք

17:18 29.07.2025

Եղեգնաձորի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնման դեպք

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 25-ին էր: Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել որսորդական հրացան և հայտնել, որ այն ձեռք է բերել 2019 թվականին։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

17:12 29.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 29-ին՝ ժամը 12։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն […] ...

BACK_TO_TOP