Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել

18:56 21.05.2020

2020 թ. մարտի 24-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացվել էր հաղորդում, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են դիմել երկու տղամարդ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տարբեր անձինք տարբեր հրազեններից, այդ թվում՝ վիրավորներից մեկի անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի երկու զենքից, միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ զենքերի տերն ու նրա հայրը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետի հետ, դիմել են նրան, որ զենքերի դետալների վրա մեխանիկական ազդեցություն գործի, որպեսզի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների փորձաքննության արդյունքում չհաստատվի այդ զենքերից կրակված լինելու հանգամանքը:

Բաժանմունքի պետն ընդառաջելով խնդրանքին՝ խարտել վնասել է ողորկափող ու ակոսափող զենքերի զարկանները:
Նկատի ունենալով, որ նրա գործողություններում առկա են պետական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, և ծառայողական քննության ընթացքը կասեցվել է։

Հատուկ քննչական ծառայությունում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 15-ին բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

21:00 11.07.2025

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...

BACK_TO_TOP