Արայիկ Հարությունյանը ստանձնել է նախագահի պաշտոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Արայիկ Հարությունյանը ստանձնել է նախագահի պաշտոնը

19:52 21.05.2020

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստըորը վարում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը:

Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշըՍահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Այնուհետևօրենքով սահմանված կարգով, նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնըերդվում եմանվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջներըհարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունըանկախությունըտարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգըորին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթովորտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:

«Ես այլևս ոչ թե զուտ կուսակցությանայլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ… Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմհամայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմմեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ… Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համարպատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ամփոփելով ելույթը  նորընտիր նախագահը երդվել է մեծ նախնիներովհերոս հայորդիների հիշատակովգալիք սերունդներով՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անել առավելագույնը իր գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, նշված սկզբունքները, հայոց համազգային իղձերը և իր խիղճը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն՝ ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա ՀակոբյանըԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ ՄիրզոյանըԱՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի  և Հայաստանի հանրապետությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներհանրային և գործարար շրջանակների գործիչներ:

Հատուկ նիստի տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP