23:00 21.05.2020
ԵՊԲՀ-ն արձագանքել է ուսանողների կողմից բարձրաձայնված ուսումնական վարձերի վճարումների վերաբերյալ հարցերին․
«Արձագանքելով վերջին օրերին սոցիալական կայքերում ուսանողների կողմից բարձրաձայնված ուսումնական վարձերի վճարումների վերաբերյալ հարցերին` հայտնում ենք հետևյալը․
Համաձայն ՀՀ կառավարության 2020թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 6-րդ մասի 21-րդ կետի, բարձրագույն կրթական հաստատություններն անցել են կրթության առցանց ձևաչափի, ինչը տվյալ ժամանակահատվածում կրթության կազմակերպման միակ հնարավոր տարբերակն էր։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված Համալսարանն առաջարկել է ուսանողներին՝ օգտվել այլընտրանքային եղանակից, այն է՝ ընդհատել առցանց կրթությունը և ուսումը շարունակել հետագայում՝ համավարակով պայմանավորված խոչընդոտների վերացումից հետո՝ առկա ձևաչափով։ Այն ուսանողները, որոնց համար անընդունելի էր բժշկական կրթության առցանց կազմակերպման ձևաչափը, իրենց դիմումի համաձայն դադարեցրել են ուսուցումը՝ հետագայում վերականգնվելու իրավունքով։
Ըստ այդմ ԵՊԲՀ-ն ուսումնառությունը կազմակերպել է՝ օգտագործելով տվյալ պահին հասանելի և հնարավոր բոլոր միջոցները։
Այն ուսանողները, ովքեր հիմնավորված խնդիր ունեն վարձավճարների վճարման ժամկետների հետ, կարող են Ուսանողական խորհրդարանի միջոցով դիմումները ներկայացնել 2017 թ․-ից Համալսարանում գործող «Վարձավճարների տարժամկետ վճարման» հանձնաժողովին՝ մինչև 25․05․2020թ․ Ժամը 24։00-ը։
Տեղեկացնում ենք նաև, որ դիմումների քննարկումների գործընթացում հաշվի կառնվի COVID-19 համավարակի դեմ պայքարի միջոցառումներին կամավորական աշխատանքներ իրականացնող ուսանողների փաստաթղթավորված գործունեությունը»։
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...
21:00 11.07.2025
«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համարՄարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...