22:26 23.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում կցուցադրվի համաշխարհային ճանաչում ունեցող և բազմաթիվ միջազգային մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված «Արևի հետնորդները» դրաման՝ հայերեն կրկնօրինակմամբ: Այն թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով ու գերել միլիոնավոր մարդկանց սրտերը:
Այս ճակատագրական հանդիպման մասին ձեզ արդեն պատմել ենք, հանդիպում անխոս հայացքների, որ մի վայրկյանում պիտի փոխի մի ողջ կյանք ու շեղի դրա բնականոն ընթացքը, ընթացքը պատերազմող երկրի խաղաղապահ առաքելություն իրականացնող հատուկ ջոկատային կապիտանի և բժշկուհու՝ վիրաբույժի: Անհատներ, որոնք օրինակ են կյանքը գնահատելու և դրա ճիշտ արժեքները գիտակցելու ու կարևորելու կամ եթե հակիրճ, նրանք են արևի հետնորդները:
Նրանք գալիս են, որ այս անգամ հայերեն վերստին հաստատեն՝ ընտանիքն ու հայրենիքը անքակտելի արժեքներ են, սերն ու ընկերությունը՝ բարձրագույն պարգև, իսկ այդ արժեքները պահելու ու փայփայելու ճանապարհին հաճախ փորձություններ են հայտնվում: Դրանցից պետք է ոչ թե հիասթափվել ու ընկճվել, այլ պայքարել ավելի համառ ու հաստատուն, պայքարել ու այդ պայքարից ավելի ուժեղանալ և գնահատել ունեցածդ:
Ֆիլմը ոչ բոլորին է անծանոթ, իսկ ծանոթներին կլանել է ամբողջությամբ ու ապրեցրել իրենով: Սրանում դեռ կհամոզվեք: Սրանում կհամոզվեն նաև ֆիլմի այն տասնյակ հազարավոր երկրպագուները, որոնք իմանալուն պես, որ «Շանթի» եթերում «Արևի հետնորդները» հեռարձակվելու է և այն էլ հայերեն կրկնօրինակմամբ անակնկալի են եկել: Ու հիմա սոցիալական ցանցերում՝ «Ֆեյսբուք» ու «Ինստագրամ», բազմաթիվ էջեր են բացվել, որտեղ արված գրառումները ակնհայտ են դարձնում ֆիլմը դիտելու սպասումը:
Մայիսի 25՝ ժամը 20:40, այս օրն ու ժամը նրանց համար հիմա թերևս ամենասպասվածն է, քանի որ հենց այդ պահից է սկսվելու դորամայի ցուցադրությունը: Եվ ուրեմն, ևս մեկ օր ու «Արևի հետնորդները» դրաման կլինի ձեր էկրաններին՝ պատրաստ ջերմացնելու բոլորիդ այնպես, ինչպես արևը:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...